Մարսելը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
ՍպորտՖրանսիական Մարսելը հետաքրքրված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը, փոխանցում է Armsport.am-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամստերդամի «Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել «Կրասնոդարին»՝ 23-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։ Հոլանդական ակումբը պատրաստ է Սպերցյանի համար վճարել 9 միլիոն եվրո:
Championat.com-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարը» պատրաստ կլինի Հայաստանի հավաքականի խաղացողին վաճառել «Այաքսին» 10 միլիոն եվրոյի դիմաց՝ գումարած բոնուսներ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։