Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում․ ԶԼՄ
Սպորտ

Կրասնոդարի եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում, հայտնում է «РБ Спорт»-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Սասուոլոն» և «Ֆիորենտինան»։
Նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Կոնֆերենց լիգայի եզրափակիչում «Ֆիորենտինան» 1-2 հաշվով պարտվեց «Վեստ Հեմին»: «Սասուոլոն» չի մասնակցել եվրոպական մրցումներին, իսկ Իտալիայի առաջնությունում թիմը զբաղեցրել է 13-րդ տեղը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում նա անցկացրած 32 հանդիպումներում 13 անգամ հարվածել է մրցակցի դարպասին։