Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Գործ ունենք մի ղեկավարի հետ, որը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Զուրաբյան

Blogosphere

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերի մեկնաբանության գործում Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ կրկնում է ադրբեջանական քարոզչության կեղծիքները։

ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը շարունակում է բացահայտել այն տխրագույն իրողությունը, որ Հայաստանն այսօր կառավարում է մի մարդ, որը չի հասկանում միջազգային քաղաքականության գործընթացները և դրանց տրամաբանությունը արտահայտող դիվանագիտական փաստաթղթերի բովանդակությունը, ինչը ծանրագույն բացասական հետևանքներ ունի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության համար։

Հունիսի 27-ին նիստին ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Փաշինյանին է ներկայացրել իմ հարցազրույցներում արտահայտած մի քանի փաստարկներ։ Իմ այն պնդմանը, որ, հակառակ Փաշինյանի ասածին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թվականի բանաձևերը, առաջարկելով կարգավորման այսպես կոչված Մոդիֆիկացված (կամ՝ Նորացված) Գրաֆիկը, չեն բացառում ղարաբաղյան հակամարտության այնպիսի կարգավորում, որով Լեռնային Ղարաբաղը չի ամրագրվում Ադրբեջանի կազմում, Փաշինյանը պատասխանում է (մեջբերումը բառացի է).

«ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի տեքստը ինքնին բացառում է ձեր մեջբերած տարբերակը։ Ինչո՞ւ. որովհետև ասում ա հետևյալը.

1) Տարածքները օկուպացվել են։

2) Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ռեգիոն ա անվանում։

3) Անթուլատրելի ա ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու առումով։ Այսինքն, ուժի կիրառման էֆեկտը չի կարող քաղաքական կարգավորման հիմքում դրվել։

Կարծում եմ՝ շատ պարզ, դիվանագիտական, բայց պարզ, բառապաշար և մտքերի ընթացք է։ էլ չեմ ասում, որ Լիսաբոնում դա հետո հաստատվել ա»։

Պրարզվում է, որ Հայաստանի Հանրապետության արդեն հինգ տարվա վարչապետը մինչև օրս չգիտի, որ.

1) ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերը՝ որպես տարածքները օկուպացնող ուժ՝ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի հայերի «տեղական ուժերը», ինչից հետևում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը օկուպացված է համարում միայն ԼՂԻՄ-ի տարածքից դուրս գտնվող տարածքները, որովհետև պարզագույն տրամադրությամբ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքն իրեն օկուպացնել։

2) Ավելի կոնկրետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը իր բանաձևերում որպես օկուպացված տարածքներ նշում է բացառապես Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները։ Ուշադրություն եմ դարձնում այն կարևորագույն հանգամանքի վրա, որ օկուպացված տարածքների մեջ ՄԱԿ-ի ԱԽ-ի որևէ բանաձևում նշված չէ Լաչինի շրջանը, ինչով Անվտանգության Խորհուրդը լռելյայն համաձայնությամբ ընդունում է Հայաստանի հետ կապող այդ շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից վերահսկողության լեգիտիմությունը։ Ի դեպ, հենց դրա հետևանքով է, որ կարգավորման 1997 թվականի Փուլային պլանը նախատեսում է հենց վերոհիշյալ շրջանների վերադարձը, բայց նաև ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ուժերի լիակատար վերահսկումը։

3) ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մեջ իսկապես խոսվում է «ուժի կիրառմամբ տարածքներ ձեռք բերելու անթուլատրելիության մասին» (տե՜ս տարբերությունը Փաշինյանի անգրագետ ձևակերպման հետ), բայց, ինչպես վերոհիշյալ կետերից հասկացանք, խոսքը բացառապես վեց շրջանների մասին է և որևէ կերպ չի կարող վերաբերվել ո՜չ Լեռնային Ղարաբաղին, և ոչ է՜լ Լաչինի շրջանին։

4) Չնայած ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը հղում են կատարում ղարաբաղյան հակամարտությանը՝ որպես «հակամարտություն Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ռեգիոնում», նրանք առաջարկում են հակամարտության կարգավորման և Անվտանգության Խորհրդի բանաձևերի կատարման այնպիսի մեխանիզմ, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը բացառել որևէ լուծում, որով Լեռնային Ղարաբաղի իր վերջնական կարգավիճակով կճանաչվի որպես Ադրբեջանի մաս։

5) Այդպիսի մեխանիզմ է հռչակվում ԵԱՀԿ-ի այսպես կոչված Մինսկի խումբը և նրա կողմից կազմակերպված Մինսկի գործընթացը, մասնավորապես՝ բանաձևերի կատարման այսպես կոչված «Նորացված Գրաֆիկը», որը նախատեսում է հայկական ուժերի դուրսբերում բացառապես վերոհիշյալ վեց շրջանից և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը ԵԱՀԿ-ի Մինսկի կոնֆերանսում։

6) ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ղարաբաղյան կարգավորման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման լիազորության պատվիրակումը ԵԱՀԿ-ին` հայ դիվանագիտության ամենանշակալից նվաճումներից մեկն էր, քանի որ և Նորացված Գրաֆիկի մշակման գործում, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման` Մինսկի Կոնֆերանսի հարթակում Հայաստանի Հանրապետությունը ուներ վետո կիրառելու իրավունք՝ ցանկացած անցանկալի որոշման նկատմամբ, ինչից էլ և օգտվեց, բացառելով ԵԱՀԿ-ի որևէ փաստաղթի մեջ Լեռնային Ղարաբաղի հիշատակումը որպես Ադրբեջանի մաս և բացառելով ղարաբաղյան հակամարտության որևէ կարգավորում, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կճանաչվեր Ադրբեջանի մաս։

7) 1996 թվականին Հայաստանն օգտվեց հենց այդ իրավունքից՝ վետո դնելով Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի կազմում ինքնավարություն հռչակելու առաջարկի վրա։ Այսինք, եթե Լիսաբոնը ինչ որ բան հաստատեց, նա հաստատեց հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով հաստատած մեխանիզմների նպաստելիությունը հայկական կողմի համար։

1997 թվականին Հայաստանը նաև մերժեց ԵԱՀԿ Մինսկի Խմբի այսպես կոչված Փաթեթային կարգավորման պլանը, որով, թեև Լեռնային Ղարաբաղը օժտվում էր դե ֆակտո անկախ պետության լիազորություններով, բայց դե յուրե ճանաչվում էր որպես Ադրբեջանի մաս։

9) Լիսաբոնյան վետոյից և 1997 թվականի Փաթեթային պլանի մերժումից հետո Մինսկի խումբը վերջապես հանդես եկավ «Նորացված Գրաֆիկի» հիման վրա մշակված Փուլային պլանով, որում այլևս որևէ խոսք չկար Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման մասին, իսկ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվեր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև` որպես իրավահավասար կողմերի։ Սրանով ի կատարումն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերի՝ կկարգավորվեր ղարաբաղյան զինված հակամարտությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը կստանար միջազգայնորեն ճանաչված իրավասուբյեկտայնություն որպես միջանկյալ կարգավիճակ՝ անխախության միջազգային ճանաչման ապագա ճանապարհին։ Ադրբեջանը նույնպես համաձայնություն էր հայտնել այս պլանի իրագործմանը, սակայն, ցավոք, պլանը մերժվեց Լեռնային Ղարաբաղի կողմից, որը դրել էր անկախության անմիջական ճանաչման առավելապաշտական և անիրատեսական պահանջը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը բացառել են ղարաբաղյան հակամարտության որևէ կարգավորում, որը չէր ամրագրում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, էժանագին կեղծիք են։ Արդյո՜ք դա պայմանավորված է Փաշինյանի տգիտությամբ և ինտելեկտուալ սահմանափակությամբ, թե՜ սեփական վարկը փրկելուն ուղղված չարամիտ կեղծարարությամբ, այդքան էլ կարևոր չէ: Երկու դեպքում էլ գործ ունենք մի ղեկավարի հետ, որ պիտանի չէ երկրի ղեկավարման համար և սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։

Ես կարող էի պատկերացնել, որ նման վեճ հնարավոր էր Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, բայց որ ստիպված եմ լինելու այս հարցով վիճել Հայաստանի ղեկավարի հետ և տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ղարաբաղյան բանաձևերի մեկնաբանության մեջ նրա ամբողջոական համերաշխությունը է Ադրբեջանի կեղծարար քարոզչության հետ, չէի կարող պատկերացնել անգամ ամենասարսափելի մղձավանջում։

Իմ փաստարկներին Նիկոլ Փաշինյանի մյուս պատասխաններին կանդրադառնամ հաջորդիվ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular