Մասկը iOS համակարգում վերանվանել է Twitter-ը
Political
X ընկերությունը (նախկինում՝ Twitter-խմբ.) թարմացրել է իր դիզայնը iOS հավելվածի համար: Այս մասին հայտնում է iPhones.ru պորտալը։
Նոր տեսքը ստանալու համար օգտատերերը պետք է App Store-ից ներբեռնեն հավելվածի վերջին տարբերակը: Տեղադրելուց հետո փոխվում է ծրագրի պատկերակը, ինչպես նաև անունը՝ Twitter-ից X։
Հատկանշական է, որ իրենք՝ մշակողները, նոր գործառույթների նկարագրության մեջ, շարունակում են հավելվածն անվանել Twitter, այլ ոչ թե X։
«Մենք կատարել ենք որոշ բարելավումներ և շտկել սխալները՝ ձեր Twitter-ն ավելի լավը դարձնելու համար», - ասվում է նշումների դաշտում:
Իլոն Մասկը Twitter-ի՝ X-ի ռեբրենդինգի մասին հայտարարել է 2023 թվականի հուլիսին։
