USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Ստեփանավանում խարդախությամբ հափշտակվել է շուրջ 169 միլիոն ՀՀ դրամ գումար. նախաքննությունն ավարտվել

Right

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետ Ա.Ղ.-ն, լիազորված լինելով կազմակերպելու, ծրագրելու, համակարգելու, ղեկավարելու և վերահսկելու գործակալության ընթացիկ գործունեությունը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները խարդախության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գործակալության, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության Ստեփանավան համայնքի և հարակից բնակավայրերի փոստային բաժանմունքների մի շարք աշխատակիցների հետ:

Համաձայնության շրջանակներում 2013 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատակիցների միջոցով, շուրջ 300 քաղաքացու ձևականորեն ընդգրկել են անապահովության գնահատման համակարգում՝ առանց վերջիններիս գիտության և պետական նպաստի տվյալ տեսակի համար պահանջվող փաստաթղթերի, դիմում-հայտարարագրի, որից հետո ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ համակարգում ներառել են նպաստի իրավունք տվող ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ:  
 

Արդյունքում, կեղծ հիմքով հիշյալ քաղաքացիների անվամբ նշանակվել է նպաստ, որը յուրաքանչյուր ամիս առաքվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան փոստային բաժանմունքներ:
 

Այնուհետև, գործակալության վերոնշյալ աշխատակիցները, նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲ ընկերության նշված աշխատակիցներին հրահանգել են վերոհիշյալ ձևական նպաստառուների անվամբ ՀՀ պետական բյուջեից ստացված նպաստի գումարները փոխանցել իրենց: 
 

Պայմանավորվածության համաձայն՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքները սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցները, անձամբ ստանալով ՀՀ պետական բյուջեից նպաստների վճարման համար ստացված գումարները, դրանք փոխանցել են Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության հիշյալ աշխատակիցներին, ովքեր ստացված գումարի 10 տոկոսը տվել են «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ աշխատակիցներին, իսկ մնացած մասը բաժանել իրենց և գործակալության պետի միջև: Արդյունքում, խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար:
 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետին և նույն գործակալության 4 նախկին աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գործակալության պետի և աշխատակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, իսկ մյուս երեք աշխատակիցների նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Նշված 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular