«Քարահունջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ այրվել են խոհանոցը և խոհանոցին կից կառույցը
Emergency Case![«Քարահունջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ այրվել են խոհանոցը և խոհանոցին կից կառույցը](/timthumb.php?src=disc/17-08-23/6d49d4a3b7327fe7375cd72bd06164f4.jpg&w=780)
Օգոստոսի 17-ին, ժամը 07։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարահունջ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:28-ին, մարվել՝ 07:56-ին: Այրվել են խոհանոցը (մոտ 40 քմ)՝ գույքով և խոհանոցին կից կառույցը (մոտ 9 քմ)։
![](banners/armflix.jpg)