Ալլա Պուգաչովան գաղտնի ամուսնացել է Մաքսիմ Գալկինի հետ
ՌուսաստանՈւրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան և հանրահայտ երգիծաբան Մաքսիմ Գալկինը գաղտնի ամուսնացել են Մոսկովյան զագսերից մեկում:
Իր "Twitter"-ի էջում այդ մասին հայտնել է երգիչ Նիկոլայ Բասկովը, ով ներկա չի գտնվել հարսանեկան արարողությանը:
Բասկովն իր բլոգում գրել է. "Ընկերներ, ես առա՜ջինն եմ իմացել երկրի սենսացիան: Իմ մտերիմ ընկերն այսօր ամուսնացել է":
Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդել են, որ գաղտնի հարսանեկան երեկույթին միայն հրավիրվել են նրանց ամենամոտ ընկերները, հատկապես երգիչ Ալեքսանդր Բույնովը և նրա հարսնացու Ելենան, նորաձևության դիզայներ Վալենտին Յուդաշկինը կնոջ՝ Մարինայի հետ և այլոք:
Նոյեմբերի կեսերին 62-ամյա Ալլա Պուգաչովան և 35-ամյա Մաքսիմ Գալկինը նշել են իրենց համատեղ կյանքի 10 տարին: Վերջերս Գալկինը իր հարսնացուին տարել է իր ամրոցը, որը նա կառուցել էր մի քանի տարի առաջ Մերձմոսկովյան գյուղերից մեկում ՝ Գրիազում: