Աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, բայց նա պետք է գործի համարձակ և արագ. Լեմկինի ինստիտուտ
Արցախ«Կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, բայց նա պետք է գործի համարձակ և արագ»։ Այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հրապարակվել է Ադրբեջանի կողմից Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ցեղասպանության վտանգի մասին նոր զեկույցը։ Խնդրում ենք դիտարկել ստորև ներկայացված հղումները և QR կոդը՝ գործադիր ամփոփագրի և ամբողջական զեկույցի համար: Մենք հրապարակել ենք զեկույցի նախագիծը, որը պայմանավորված է շրջափակման ծանր հանգամանքներով և Արցախի ու Հայաստանի սահմաններում Ադրբեջանի ռազմական կուտակումներով։
Մենք խորապես մտահոգված ենք այն ամենով, ինչ ներկայումս տեղի է ունենում։ և կարծում ենք, որ դա ցեղասպանություն է։ Միջազգային աշխարհը շատ բան կարող է անել Հայոց Երկրորդ ցեղասպանությունը կասեցնելու համար, բայց նա պետք է գործի համարձակ և արագ»,-ասվում է գրառման մեջ։