Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյան Շտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասին Ադրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ ԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն Այվազյան 

Երբ թուրքերին ու ադրբեջանցիներին թույլ տվեցինք 2020 թվականին ջախջախել Հայաստանին, դրվեց հայ-ռուսական հարաբերությունների վերջը. Պլատոշկին

Արտաքին Քաղաքական

«Ես ամաչում եմ՝ լսելով, որ Հայաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի հետ»։ Այս մասին ասել է պատմաբան, ռուս դիվանագետ Նիկոլայ Պլատոշկինը «Красное Радио» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

«Հայաստանը 2000-ականներին մեր անտարակուսելի դաշնակիցն էր, ավելին ասեմ, ավելի մոտ դաշնակից էր, քան Բելառուսը։ Հայ զինվորականները ծառայում էին ռուսական զորքերում։ Նրանք նույնիսկ երկու երդում էին տալիս՝ ՌԴ-ին և Հայաստանի Հանրապետությանը։ Հայ-թուրքական սահմանը հսկում էին ռուս զինվորականները, որոնց հայերը անվանում էին «մերոնք»։ Բոլոր հայկական կուսակցությունները մրցակցում էին մի բանում՝ ինչպես ապացուցեն իրենց սերն ու հարգանքը Ռուսաստանի Դաշնությանը։ Դա շատ հաճելի էր։ Երբ ամերիկացիները փորձեցին յուրացնել էներգետիկ օբյեկտները, մենք «մի շնչով» կասեցրինք դա։ Բոլոր էներգետիկ օբյեկտները պատկանում էին ՌԴ-ին։ Եվ ուր ենք հասել հիմա»,-ասում է Պլատոշկինը։

«Փաշինյանը իշխանության է եկել միայն նրա համար, որ քաղաքացիներին հոգնեցրել էր նախկին իշխանությունը։ Փաշինյանի փոխարեն ով էլ որ լիներ, նրա օգտին նույնպես կքվեարկեին։ Եվ թեև Փաշինյանը իշխանության բերեց պրոռուսական ուժերի, նրան Կրեմլում չներեցին, որ նա իշխանության է եկել համաժողովրդական ալիքով։ Եվ դա շատ շուտով հասկացան Ադրբեջանն ու Թուրքիան, և որ Ռուսաստանը նրան չի օգնելու, ու հարձակվեցին ու գրավեցին Լեռնային Ղարաբաղի մեծ մասը»,-հավելում է Պլատոշկինը։

«Եվ երբ մենք թուրքերին ու ադրբեջանցիներին թույլ տվեցինք 2020 թվականին Իսրայելի օգնությամբ ջախջախել Հայաստանին, տրամադրություններն այնտեղ կտրուկ փոխվեցին։ Եվ Ադրբեջանն այստեղ ևս կանգ չառավ։ Թքած ունենալով մեր խաղաղապահների վրա՝ նրանք փակեցին Լաչինի միջանցքը։ Այնուհետև Ադրբեջանը հարձակվեց անմիջապես ՀՀ տարածքի վրա։ Եվ երբ Հայաստանը դիմեց մեզ օգնության պնդրանքով, մենք ոչինչ չարեցինք։ Եվ ահա Հայաստանը դիմեց ԱՄՆ-ին։ Իսկ հիմա հասել ենք այնտեղ, որ զորավարժություններ են անցկացվում։ Եվ հիմա հայ-ռուսական հարաբերությունները վերածվել են ավերակների, և վերջ։

«Մենք ձեզ չենք կարող օգնել, բայց դուք մեզնից մի նեղացեք»,-սա եղավ մեր պատասխանը Հայաստանին։ Ի՞նչ կարող ենք ասել, շատ ամոթ է»»,-ասում է Պլատոշկինը։

«Իսկական տղամարդը, իսկական պետությունը կամ իր վրա պարտականություն չի վերցնում, կամ եթե վերցնում է, կատարում է այն։ Հակառակ դեպքում՝ ով ընկերություն կանի այդպիսի պետության հետ։ Ընկերներին ճանաչում են դժբախտության մեջ»,- եզրափակում է Պլատոշկինը։

Հարցին ի պատասխան՝ պե՞տք է Ռուսաստանը Հայաստանի փոխարեն, կռվեր, Պլատոշկինը պատասխանում է, որ պարզապես կարելի էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանխելով հայաստանի վրա հարձակումները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին․ Դավիթ Անանյան ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգըԻնչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունումՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ ԱդրբեջանիԱդրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն ՄարուքյանՇտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասինՍուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին և Վասիլիս ՄարագոսինԱդրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ փնտրում է Արցախում սպանվածների մարմինները. ՀաջիևHAYAT Project-ը միանում է գործադուլինՈստիկանները անչափահասին խեղդելով տանում են ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներովՀոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանումԹանկարժեք մետաղների գներՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը 2 օր՝ բաց երկնքի տակ․ Ստեփանակերտի օդանավակայանում մարդիկ սպասում են մարդասիրական միջանցքի բացմանըԱդրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ միացե՛ք պայքարին․ թուրքագետ ՄԱԿ-ում ապացուցվեց՝ թշնամին ներսից է, ԼՂ-ի ցեղասպանությունը կազմակերպել են Նիկոլը, Ալիևը և ԷրդողանըԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. հայտնի է՝ որ ուժերի ձայներն են ավելացել, կամ պակասելԱրցախի ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, ոչ ավելին, ինչը պատվով արեց. Խաչատրյան Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են քննչական կոմիտե«Անձնագրի 5000 դրամ»-ի ինստիտուտը չի լինի ըստ այս կարգավորման, կնիքի կարիք չի լինի. ՓաշինյանՈստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի
Ամենադիտված