Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը մեկնել է Թուրքիա
Ադրբեջան

Երկուշաբթի օրը մեկնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ԳՇ պետ Քյարիմ Վալիևի այցը Թուրքիա, գրում է Interfax-ը։
Այցն իրականացվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գուրաքի հրավերով։
«Այցի ընթացքում Վելիևը հանդիպումներ կունենա Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Հանդիպումներին կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։