Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ ԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն Այվազյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված է Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակ Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարար Բողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով 

Դիվանագիտական սկանդալներ հրահրած ՔՊ-ական պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Նոր Հայաստանում բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների քայլերը կամ հայտարարությունները հանգեցրել են այս կամ այն երկրի հետ հարաբերությունների լարմանը կամ միջպետական, դիվանագիտական սկանդալի: 

Առաջին ծիծեռնակը Հայկ Կոնջորյանի ելույթն էր խորհրդարնում, որում վերջինս հարևան Իրանին անվանել էր ավտորիտար պետություն: Այս դեպքում կարելի է ասել միայն հրաշքով հայկական կողմը խուսափեց իրանական կողմի հետ դիվանագիտական սկանդալից: Սակայն, այս դեպքը դաս չդարձավ իմքայլականնների համար և հաջորդ կիքսի հեղինակը Ռուբեն Ռուբինյանն էր, ով ԵԽԽՎ-ում ՌԴ շահերի դեմ նախագծին սխալմամբ քվեարկելուց հետո ստիպված էր մերձեցման երեկոներ կազմակերպել ռուս պատգամավորների հետ, որպեսզի շտկի երկկողմ հարաբերություններում ի հայտ եկած սուր անկյունները:

Պակաս սկանդալային չեն հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը և հայտարարությունները, մասնավորապես՝ վարչապետի ջանքերով լուրջ լարվածություն է առաջացել ՀՀ-ՌԴ, ՀՀ-Բելառուս հարաբերություններում: Փաշինյանն անգամ հասցրել է «մուննաթ» գալ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների վրա, քանի որ վերջիններս հանդգնել են չֆինանսավորել իր բարեփոխումները, իսկ այդ «մուննաթին» ստիպված էր պատասխանել անձամբ ՀՀ-ում ԵՄ դեսպանը: ՌԴ հետ հարաբերությունների խաթարման գործում առանձնահատուկ ներդրում ունի վարչապետ Փաշինյանը, նա է հայտարարում, որ Արցախում ռուս խաղաղապահները շրջափակման մեջ են հայտնվել, ապա հերքվում ՌԴ ՊՆ-ի կողմից, նա է հայտարարում, որ Իսկանդերը անարդյունավետ զենք է, ապա հերքվում ՌԴ ՊՆ կողմից, նա է, որ կամայական կերպով է մեկնաբանում Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և հայտնվում ծիծաղելի իրավիճակում: Հայաստանը լրջագույն միջազգային սկանդալի կենտրոնում հայտնվեց նաև այն բանից հետո, երբ պաշտոնական Երեւանը խեղաթյուրեց Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկելի՝ ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ հնչեցրած ելույթի տեքստը՝ խոսքից կտրել-հանելով այն հատվածը, որն առնչվել է Հայաստանում ընթացող դատաիրավական պրոցեսներում Վենետիկի հանձնաժողովի պարտադիր դերին: Համապատասխան հատվածը տեղ չի գտել Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրութվան մէջ այն դեպքում, երբ Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրության գերմանական տարբերակում հստակ ֆիքսվել են կանցլերի՝ Վենետիկի հանձնաժողովի մասին հնչեցրած խոսքերը: Հարթ չեն ընթացել նաև Փաշինյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպումները, ասում են՝ տիկին դեսպանն այդ հանդիպումից հեռացել է անգլիական ձևով` առանց հրաժեշտի:

Հայաստանը դառնում է աշխարհի ռազմաարդյունաբերական հսկաների ծիծաղի առարկան, որովհետև Փաշինյանի նախարար Հակոբ Արշակյանը Աբու Դաբիի էքսպոյում ցուցադրում էր բուկլետ և ջրի շիշ՝ չհասցնելով ժամանակին Աբու Դաբի տեղափոխել իր կողմից այդքան փիառված ԱԹՍ-ները:

Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ 

Հայաստանը ներքաշվում է միջազգային սկանդալի մեջ, որովհետև ավիացիոն կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը չէր կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչպես է ամերիկյան Բոինգը հայտնվել Իրանում, նա դժվար թե կարողա բացատրել նաև, թե ինչ է անելու Հայաստանը, եթե իր բացթողումների արդյունքում հայտնվի ամերիկյան սանկցիաների տակ:

Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սկանդալ տեղի ունեցավ՝ կապված Հայաստանի առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից  արված հայտարարության հետ, որում նախարարը կորոնավիրուսի դեմ պայքարի հայաստանյան փորձը առավել հաջողված էր համարել և ակնարկել, որ վրացական կողմն ունի տվյալների ներկայացման հարցում թափանցիկության խնդիր: Թորոսյանի վրացի գործընկերներն անչափ կտրուկ էին արձագանքել նրա հայտարարությանը, բանը հասել էր նրան, որ Թորոսյանը ստիպված էր եղել դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրել վրացական կողմից: 

Մամուլը գրել էր, որ նախորդ տարվա ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պատմության իմացությունը քիչ էր մնում միջազգային սկանդալի հանգեցներ, քանի որ վերջինս ոչ ավել, ոչ պակաս ճապոնացիներին անվանել էր չինացիների և կորեացիների սինթեզ: Սակայն, բացի այդ, Սինանյանը հասցրել է իր հայտարարություններով նաև Հայաստանի պետական շահերին հարվածել, դիցուք՝ պնդելով, որ ցեղասպանության ճանաչման թեման փակված է:

ՔՊ-ական պատգմավոր Վիգեն Խաչատրյանը շաբաթներ առաջ ԱԺ ամբիոնից համոզմունք հայտնեց, որ Լաչինի միջանցքի փակումը պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ իբրև թե Արցախի հարցում կիսում են Ռուսաստանի տեսակետը:

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանն ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Վերը նշվածն ընդամենը մի քանի օրինակներ են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի թիմը հաջողացնում ոտքի վրա փչացնել հարաբերությունները բոլոր հնարավոր և անհնարին գործընկեր պետությունների հետ: Եվ սա մեզ փորձում են մատուցել իբրև նոր որակի արտաքին քաղաքականություն: Փաստացի, Փաշինյանը և իր թիմն այդպես էլ չգիտակցեցին իրենց զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոններում արված յուրաքանչյուր հայտարարության գինն ու լրջությունը՝ մնալով փողոցային դիվանագիտության տակ… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ փնտրում է Արցախում սպանվածների մարմինները. ՀաջիևHAYAT Project-ը միանում է գործադուլինՈստիկանները անչափահասին խեղդելով տանում են ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներովՀոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանումԹանկարժեք մետաղների գներՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը 2 օր՝ բաց երկնքի տակ․ Ստեփանակերտի օդանավակայանում մարդիկ սպասում են մարդասիրական միջանցքի բացմանըԱդրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ միացե՛ք պայքարին․ թուրքագետ ՄԱԿ-ում ապացուցվեց՝ թշնամին ներսից է, ԼՂ-ի ցեղասպանությունը կազմակերպել են Նիկոլը, Ալիևը և ԷրդողանըԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. հայտնի է՝ որ ուժերի ձայներն են ավելացել, կամ պակասելԱրցախի ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, ոչ ավելին, ինչը պատվով արեց. Խաչատրյան Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են քննչական կոմիտե«Անձնագրի 5000 դրամ»-ի ինստիտուտը չի լինի ըստ այս կարգավորման, կնիքի կարիք չի լինի. ՓաշինյանՈստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի Նիկոլն ինչքան արյուն թափել ա, հերիք ա, ձեզ էլ մտցնում ա արյան տակ. լարված իրավիճակ Երկու երիտասարդներ ՌԴ դեսպանության վրա կարմիր ներկ լցրեցին Ազգային փոքրամասնություններին ևս պետք է գումար հատկացվի ծրագրերի համար` բացթողում չլինի. ՓաշինյանԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկանՌեխդ փակի, քթիդ տակ էլ քֆուր չտաս, դուք հայ չեք, թուրք եք ցուցարարները՝ ոստիկաններին Սա թող դաս լինի նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև թշնամի, մասնակից են Արցախում կատարվողին․ Իշխան ՍաղաթելյանԼՂ բնակիչները կարող են ՀՀ գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն ուզում է պարետային ժամ մտցնելՈստիկանությունը հարվածում է վահաններին՝ խլացնելու ցուցարարների ձայները
Ամենադիտված