Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Մարկեդոնով 40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է․ ԵԱՀԿ գործող նախագահ ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերին Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին Վերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած․ Sputnik Արմենիա 20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում 

Ինչ ճակատագիր է սպասվում «հեղափոխական արժեքներից» շեղված ՔՊ-ականներին

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից հաճախ կարելի է ենթադրել, որ նրա համար թիմակիցների կողմից հեղափոխության արժեքները դավաճանելը հանցագործությանը համարժեք երևույթ է: Վարչապետը մշտապես նշում և ընդգծում է, որ նման ՔՊ-ականները իրենց թիմում տեղ չունեն, բայց արի ու տես, որ վերը նշված հեղափոխական արժեքները դավաճանողների թիվը գնալով աճում է:

Օրինակ՝ քյասիբ հեղափոխականների անվան տակ իշխանության եկածները պետք է որ առաջնահերթ մտածեին իրենց խոսքերով՝ 30 տարի կեղեքվող ժողովրդի մասին, բայց պարզվում է, որ մտածել են առաջին հերթին իրենց սոցիալական բարեկեցության մասին։

Օրինակ՝  Լենա Նազարյանը 2018  թվականին հայտարարագրել էր 1,000,000.00 դրամի եկամուտ և անհատական բնակելի տուն: Արդեն 2021 թվականին Նազարյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, բնակարան ՝ բազմաբնակարան շենքում, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2,000,000.00 դրամ, եկամուտները՝ 9,446,830.00 դրամ, ստացված վարկերը՝ 21,520,015.00 դրամ:

Ռուբեն Ռուբինյանը 2018 թվականին նշանակվել էր ՀՀ ԱԳՆ փոխնախարար և հայտարարագրել էր ընդամենը 150,000.00 դրամի եկամուտ:  2021-ին արդեն նա հայտարարագրել է անհատական բնակելի տուն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, 45,500,000.00 և 2,400,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառություն «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, բանկային հաշիվների մնացորդը կազմել է 8,271,921.00 դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 43,459,898.00 դրամ:

Գնել Սանոսյանը 2018-ին զբաղեցնում էր բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր հետևյալ գույքն ու ունեցվածքը՝ անհատական բնակելի տուն, հողամաս: Սանոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1,100,000.00 ՀՀ դրամ և 90,000.00 ռուսական ռուբլի: 2021-ի հայտարարագրում արդեն իսկ տեսնում ենք 2020 և 2021 թվականներին ձեռք բերված անհատական բնակելի տունն ու հողամասը, 45,880,000.00 դրամի հանձնած և վերադարձված փոխառությունները Միկշին ՍՊԸ-ից: Սանոսյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1,739,279.00 դրամ, կանխիկ դրամը՝ 3,500,000.00 ՀՀ դրամ և 150,000.00 ռուսական ռուբլի, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 61,403,056.00 ՀՀ դրամ:

Այդ նույն հեղափոխականները հայտարարում էին, որ պետք է կրճատվեն ծառայողական ավտոմեքենաները: Բայց պարզվում է, որ ճոխ պադավատների հանդեպ մեծ սեր ունեն նաև նոր իշխանության ներկայացուցիչները: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Դեկտեմբերի ընտրություններում Մեծամորի համայնքապետ ընտրված ՔՊ-ական Վահրամ Խաչատրյանը որոշել է բյուջեի հաշվին շքեղ ծառայողական մեքենա ձեռք բերել։ Խոսքը մոտ 32 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ամենագնացի մասին է։ Դրա համար մրցույթ է հայտարարվել, որտեղ այնպիսի պարամետրեր են նշել, որոնցով հնարավոր չէ ավելի էժան ու ցածր դասի մեքենա ձեռք բերել։ 

ԽԾԲ-ի դեմ պայքարը նույնպես տապալվեց: Դիցուք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ծանոթ-բարեկամներին Ազգային ժողովում աշխատանքի է տեղավորում: Այս ընթացքում Հասմիկ Հակոբյանը հասցրել է՝ հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում, իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել որպես գործավարուհի, քրոջ ամուսնուն՝ Վարոյին՝վարորդ, իր աղջկա դասընկերուհու մորը եւ մյուս ծանոթին էլ տեղավորել է խորհրդարանի բուժկետում, եւ նրանցից մեկը բուժկետի բուժքույրն է՝ Լիլիթ Օհանյանը, Իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ էլ նշանակել է տվել Մարի Ստեփանյանին:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կինը՝ իրավաբան Տաթև Մատինյանը, նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ արդարադատության նախարարությունը տեղեկացրեց Հայաստանում Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոն բացելու մասին։ 

2022թ․ մարտի 25-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զարգացման ծրագրերի մշակման աշխատանքների համար գնման պայմանագիր է կնքել «Կրատոս» ՍՊԸ-ի հետ, որը հիմնադրվել է դրանից 21 օր առաջ՝ մարտի 4-ին։ Պայմանագրի արժեքը կազմել է 900 հազար դրամ։ «Կրատոս» ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը պատգամավոր Դավիթ Դանիելյանի կինն է՝ Անի Անտոնյանը։

Պաշտոնյաների որդիները շարունակում են արտոնյալ լինել: Ամիսներ առաջ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի բնակիչ, 37-ամյա Թամարա Մինասյանը և հայտնել, որ Սպիտակ համայնքում անհայտ անձը ծեծի է ենթարկել իր ամուսնուն՝ Սարամեջ բնակավայրի բնակիչ, 42-ամյա Էդգար Հովհաննիսյանին, և վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Սպիտակ բժշկական կենտրոն։ Գ․ Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․ Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։ Քաղաքապետի որդին ձերբակալվել էր, այնուհետև ազատ արձակվել:

Ընտրությունների նախաշեմին կաշառք բաժանելու կամ վարչական ռեսուրսներ կիրառելու պրակտիկան նույնպես շարունակվում է:  «Փաստերի ստուգման հարթակը» օրեր առաջ մի հետաքննություն հրապարակեց, որի համաձայն՝ իշխող ուժը համայնքապետերի միջոցով հավաքագրում է Երևանի քաղաքապետի իր թեկնածու Տիգրան Ավինյանի օգտին քվեարկողների տվյալները։ Գործընթացն էլ համակարգում է ՔՊ-ի վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԷմիլի Ռատակովսկին լուսանկարվել է լողազգեստով և առանց դիմահարդարմանԿանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Մարկեդոնով 40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱդրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է․ ԵԱՀԿ գործող նախագահԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերինԸնդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներինՎերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած․ Sputnik Արմենիա «Աներևակայելի ցավ է պատճառել». Բրիթնի Սփիրսը երբեք չի հաշտվի հոր հետ«Ոչ մի բան ձեզ չփոխեց, պարոն Արսենյան»․ Ալեն Սիմոնյան20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում Ինչպե՞ս խախտել իրավական ակտերը, կրճատել ուսումնառության ժամկետն ու դառնալ պարեկ․ Yerkir.am Թողարկվել է Ժիրինովսկու պատկերով փոստային նամականիշՔՊ-ականների ամենաուշագրավ «կռուտիտները»՝ խոշորացույցի տակՈղբերգական դեպք՝ Երևանում․ սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է դիԱրցախից բռնի տեղահանման ժամանակ արված լուսանկարը՝ Reuters-ի «2023 թվականի լուսանկարները» շարքում Դիմակավորված անձինք ներխուժել են Կիանու Ռիվզի տունԱդելը կիպ կոստյումով ցուցադրել է կազմվածքը նիհարելուց հետոՈւկրաինան աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին Փարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում ենՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ասլան ԱվետիսյանԱրարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան Տիկնիզյանը հայտնել է, թե ինչ պայման են իր առջև դրել «Վերդերի» ներկայացուցիչներըՎարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․  Sputnik Արմենիա Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանըԱդրբեջանը Հադրութում տարբեր պատրվակներով ոչնչացնում է հայկական հետքը Ոգևորում է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը․ ՄԹ նախարար Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս Միլիարդատերը որոշել է այգեպանին որդեգրել և իր կարողությունը նրան կտակելԿարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ․ ՌուբինյանԱդրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցության համար․ BBCԷրդողանը գնահատել է աշխարհում անվտանգության մակարդակըՀռոմի պապն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին «Սևուկ է, կապույտ աչքերով». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռ Բրուտյանի երեխայի մասինՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանն ու արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին Տաթևիկ Վիրաբյանն ազատվել է տնային կալանքից Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել ենՀունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին Մանվել Բադալյանն ընտրվեց Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգըՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Իջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտել «Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ կանցկացվի «Հայաստան-Ռուսաստան» ֆորում (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ
Ամենադիտված