Տղամարդը շանտաժի միջոցով ստիպել է չինուհուն ամուսնանալ իր հետ
ԱյլՉինաստանի բնակչուհին ամուսնուց բաժանվել է դատարանի միջոցով, գրում է Oddity Central-ը։ Կնոջ խոսքով՝ ամուսինը շանտաժի միջոցով ստիպել է իրեն ամուսնանալ իր հետ։
Ինչպես բացատրել է Լի Սունը, տղամարդը սպառնացել է իրեն, որ կհրապարակի իր ինտիմ լուսանկարները սոցիալական ցանցերում, եթե ինքը չցանկանա ամուսնանալ նրա հետ։ Բացի այդ, ապագա ամուսինն անընդհատ հետապնդում էր սիրելիին՝ թույլ չտալով նրան աշխատել։ Չդիմանալով դրան՝ չինուհին համաձայնել է ամուսնանալ նրա հետ։
Հարսանիքից հետո զույգը երբեք միասին չի ապրել։ Մի քանի ամիս անց Լին հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղյալ համարել իրենց ամուսնությունը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջները և եզրակացրել, որ տղամարդու գործողությունները Սունի հեղինակությանը վնաս են պատճառել։ Ինքը՝ ամբաստանյալը, նախաքննության ընթացքում չի հերքել առաջադրված մեղադրանքներից ոչ մեկը, սակայն չի հաղորդվում՝ պատժվել է արդյոք, թե ոչ։