Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օշական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Հ. Խ.) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
ՃՏՊ Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհին. կա տուժած
Արտակարգ Պատահար

Այս թեմայով
Վրաերթի ենթարկված 34-ամյա կինը մահացել է
Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․com
ՃՏՊ Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ
Խոշոր ավտովթար է եղել Շիրակի մարզում․ Ford-ը կողաշրջվել է, 2 հոգի տեղում մահացել են, կան վիրավորներ
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. մարդատար «Գազելը» վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Fuga-ն ու ՎԱԶ-2106-ը. կա վիրավոր
ՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք. գրանցվել է 18 ավտովթար. վիրավորվել է 18 մարդ
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց









