Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը «Ի՞նչ, կարող ա Փաշինյանը հորողբերս ա, որ թուրք չհամարեմ»․ MAN ավտոբուսի վարորդը միացել է ակցիային Խաղաղապահները ապաստարան են տվել, բայց այլեւս չեն կարող նրանց սնունդ բաժանել. «Հրապարակ» «Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան Կապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին առաջարկություններ անելու մեջ Բրյուսովում դատարկ լսարաններ են Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը Երևանում հափշտակվել է 5.900 դոլար, ատրճանակ, 3 հեռախոս և անձնագիր. ՔԿ 

ՔՊ-ի վարկանիշը՝ 2018-ին և այսօր. Փաշինյանը քաղաք առ քաղաք «հանձնում» է իշխանությունը

Վերլուծական

Հայաստանում տեղի ունեցած վերջին երեք ՏԻՄ ընտրությունները  կարելի է համարել գործող իշխանությունների՝ իրականության հետ դառը առերեսման պահը։  Բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողանում են գտնել ազդեցություն ունեցող գործիչների, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները պարտվում են։ Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է ՀՀ հինգ խոշոր քաղաքներից երեքում, ընդհանուր առմամբ՝ 20 խոշոր քաղաքներում: Երեկ այդ քաղաքների թիվը համալրեց նաև Երևանը:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած 370 365 ընտրողների 81,06%-ը կամ 294109 ընտրող` իր ձայնը վստահեց «Իմ քայլը» դաշինքին, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը: 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների մասնակցած քաղաքացիների ընդամենը 32 տոկոսն է իր քվեն տվել Տիգրան Ավինյանի գլխավորած ՔՊ-ին: Իսկ մասնակցությունը այս ընտրություններին ընդհանրապես կատաստրոֆիկ էր․ այն չի գերազանցել անգամ 30 տոկոսը:

2021 թվականի համապետական՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 197 հազար քվե պակաս է ստացել: Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2 մլն 595 հազար 334 է, որից ընտրություններին մասնակցել է 1 մլն 282 հազար 411-ը կամ 49,4 տոկոսը: Եվ  «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկել է 687 հազար 414 մարդ։ Իսկ ահա 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 593 հազար 140 մարդ էր, որից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 261 հազար 105 քաղաքացի, իսկ «Իմ քայլը» դաշինքին կողմ էր քվեարկել 884 հազար 864 քաղաքացի։ Սա նշանակում է, որ 2018-ից 3 տարի հետո Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկել 197 հազար 450-ով ավելի պակաս քաղաքացի։

2018 թվականին  «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել բոլոր մարզերում և գրեթե բոլոր բնակավայրերում, այդ թվում՝ Շիրակի և Լոռու  մարզերում: 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի 36 համայնքից միայն 15-ում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողացել ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալ: Դիցուք՝  Գյումրիում ՔՊ-ն պարտվեց՝ հավաքելով 29,56 % ձայն:  Ընտրությանը մասնակցել էր 26․417 ընտրող, իսկ ՔՊ-ին ձայն էր տվել ընդամենը 7785 քաղաքացի:  2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տարածքներում պատգամավորի ամենառեյտինգային թեկնածուները «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն էին: Արարատի մարզում «ամենառեյտինգային» պատգամավորի թեկնածուն Գարիկ Սարգսյանն էր, նա հավաքել էր 22604 ձայն: Սարգսյանը շուրջ երեք տարի մարզպետի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջադրվել էր Վեդիի քաղաքապետի պաշտոնում: 2021-ին կայացած ընտրությունների արդյունքում ՔՊ-ն Վեդիում Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ հավաքեց ընդամենը 7709 ձայն: 2018-ին Լոռիում ապագա մարզպետ Արամ Խաչատրյանը հավաքել էր 15 հազար 38 ձայն: 2021-ին՝ Խաչատրյանը, ով առաջադրվել էր Վանաձորի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում, հավաքեց ընդամենը 2251 ձայն` պարտվելով անգամ հարազատ թաղամասում: Ինչպես տեսնում ենք՝ միայն այս երկու օրինակները նկարագրում է ՔՊ վարկանիշի անկման դինամիկան:

Իշխանության նկատմամբ անվստահությունը մարզերում արտահայտվում է ընտրություններին ցածր մասնակցությամբ: Դիցուք՝ Գյումրիում 24 տոկոսն աննախադեպ ցածր ցուցանիշ էր Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, Արմավիրում, որտեղ ՔՊ-ն հաղթել է լինելով միակ առաջադրված կուսակցությունը, ընտրողների 72 տոկոսը չի մասնակցել ընտրություններին։ Երևանում նույն պատկերն է: Որոշ խոշորացված համայնքներում, որտեղ ՔՊ-ն է հաղթել, այն ստացել է ընտրությանը մասնակցածների մինչև 30 %-ի ձայնը։ Գրեթե բոլոր համայնքներում ընդդիմադիր ուժերը լինելու են ավագանու կազմում:

Իշխանության վարկանիշի անկման լավագույն ցուցիչներից մեկն էլ Փաշինյանի լայվերի, ասուլիսների և հարցազրույցների հանդեպ հանրության հետաքրքրության կտրուկ նվազումն է:   Վարչապետի էջում արված մեկնաբանությունների քանակն այժմ հազարի չի հասնում, առաջ դրանք տասնյակ հազարների էին հասնում: Իսկ ահա հավանումները՝ լայքերը եւ սրտիկները, տատանվում են 1200-ից 9000-ի սահմաններում: Նախկինում տասնյակ հազարների էին հասնում: Փաշինյանի էջում սեր էին խոստովանում, տարբեր օրգաններն էին «ուտում», խմբերով հարձակվում էին նրա հասցեին թթու խոսք ասած օգտատերերի վրա: Փաշինյանն այժմ իր էջում չի տեղադրում նաեւ լուսանկարներ: Նախկինում անգամ իրենց ընթրիքի սեղանը, զավակների հետ գիրք կարդալու պրոցեսը, հանգստյան օրերին գինի խմելու, քաղաքից դուրս մեկնելու տեսարաններն էին հայտնվում նրա էջում:  Ճիշտ է՝ հետեւորդների թիվը կլորիկ 1 միլիոնի վրա «պահել» են, բայց բոլորը լավ են հիշում, թե ինչպես մի քանի օրում այդ թիվը 700 հազարից հասցրեցին 1 միլիոնի եւ «կոնսերվացրեցին», ինչը, հասկանալի է, առանց արհեստական միջամտության հնարավոր չէ անել։ 

Ստեղծված իրավիճակի պատճառն ավելի քան հասկանալի է. իշխանությունների վարած ապիկար քաղաքականությունը գրեթե բոլոր ոլորտներում, չկայացած տնտեսական հեղափոխությունից մինչև տապալված պայքար համավարակի դեմ, Արցախի 72 տոկոսի կորուստը, հսկայական մարդկային զոհերը, շարունակվող զիջումները չէին կարող ազդեցություն չթողնել իշխող ուժի քաղաքական վարկանիշի վրա: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարանն ԱԺ խմբակցությունն է և ուժայինները, իզուր չէ, որ հենց վերջիններիս էլ վարչապետը աշխատում է լավ աչքով նայել` պարբերաբար խրախուսելով: Կարող ենք փաստել, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանությունը զրկվում է մի շատ կարևոր ու հզոր կռվանից, և այլևս չի կարող ամեն առիթով իր ցանկացած ձախողում արդարացնելու համար օգտագործել իր ստացած քվեի փաստարկը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնումՆիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը«Ի՞նչ, կարող ա Փաշինյանը հորողբերս ա, որ թուրք չհամարեմ»․ MAN ավտոբուսի վարորդը միացել է ակցիայինԽաղաղապահները ապաստարան են տվել, բայց այլեւս չեն կարող նրանց սնունդ բաժանել. «Հրապարակ»«Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ ՕհանյանԿապահովվի Շուռնուխի անշարժ գույքը կորցրած ընտանիքների բնակարանային խնդրի լուծումըԳյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին առաջարկություններ անելու մեջԲրյուսովում դատարկ լսարաններ են Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքըՆիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն րոպե թուլանում է. CNBCԵրևանում հափշտակվել է 5.900 դոլար, ատրճանակ, 3 հեռախոս և անձնագիր. ՔԿ Արթուր Խաչիկյանը միացել է Սուրեն Պետրոսյանի հացադուլին Բերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով Արցախը ես եմ. ակադեմիկոս Աննա Հեքեքյան Բաքուն երաշխավորում է Լաչինի միջանցքով խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը իրենց ավտոմեքենաներով. ՀաջիևԲաքվում հայտարարել են, թե «ազատություն են տալիս» զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորներինԱռաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին․ Դավիթ Անանյան ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգըԻնչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունումՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ ԱդրբեջանիԱդրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն ՄարուքյանՇտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասինՍուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին և Վասիլիս ՄարագոսինԱդրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ փնտրում է Արցախում սպանվածների մարմինները. ՀաջիևHAYAT Project-ը միանում է գործադուլինՈստիկանները անչափահասին խեղդելով տանում են ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ
Ամենադիտված