Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст» Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» ЕС одобрил создание нового санкционного механизма против РФv Архиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения? Россия не вмешивается в дела Армении и Азербайджана: Песков Боррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от Евросоюза Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могикан Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: Песков Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничества 

Ի՞նչ գաղտնիքներ ունեն ՔՊ-ականները «հպարտ» քաղաքացիներից

Аналитический

Մշտապես թափանցիկությունից խոսացող Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, ըստ երևույթին, որոշել են հետ կանգնել հանրության հետ լիարժեքորեն անկեղծ լինելու իրենց հեղափոխական թեզից և ինչպես տեսնում ենք՝ որոշակի գաղտնիքներ ունեն հպարտ քաղաքացիներից, ինչն էլ իր հերթին արտացոլվում է վերջիններիս ներկայացրած հայտարարագրերում:

Դիցուք՝ Աշտարակի երկարամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով, սակայն, վերջին ՏԻՄ ընտրություներին ստացավ ՔՊ-ի անվերապահ աջակցությունը, կանխիկ դրամ է  հայտարարագրել` 7,000,000.00 ՀՀ դրամ և 9,000.00 ԱՄՆ դոլար: Սա մի դեպքում, երբ աշխատանքից ստացված եկամուտը 3,722,101.00 ՀՀ դրամ է, բանկային հաշվի մնացորդն էլ՝ 8,053,071.00 ՀՀ դրամ: Այս դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե որտեղից վերը նշված 9,000.00 ԱՄՆ դոլարը, այդ գումարի ծագման և աղբյուրների մասին տեղեկություն չկա:

Արարատի համայնքապետ ընտրված Ասլան Ավետիսյանը հայտարարգրել է 38,590,000.00 դրամի չափով բաժնետոմս, սակայն թե որ ընկերությունում 99.33 տոկոսի հասնող բաժնեմասնակցություն ունի Ավետիսյանը՝ հանրությանը չի ներկայացվել:

Սիսիանի համայնքապետ ընտրված Արմեն Հակոբջանյանը 2019 թվականին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում որպես նվիրատվություն ստացել է բնակարան: Ընդ որում, հայտարարատուի և համասեփականատիրոջ միջև կապի բնույթը պաշտպանված է, հետևաբար որևէ կերպ դա պարզելը դառնում է անհնար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը բավականին թերի է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված փաստաթղթում նախարարը որևէ կերպ չի հիշատակել իր հիմնադրած «Մենյու Գրուփ Յուքեյ Լիմիթեդ, Անգլիա» ընկերության մասին, թեև պաշտոնը ստանձնելիս 2020 թվականի հայտարարագրում նշել էր, որ 1․5 մլն դոլարի ներդրում է կատարել և 17.39% բաժնեմասի սեփականատերն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Քերոբյանի որևէ հայտարարագրում նշում չկա։

Հակոբ Արշակյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր է ներկայացրել 2023-ի մայիսի 11-ին։ Նա իր հայտարարագրում չի նշել, որ 2016-ի հուլիսի 11-ից «Ռեալ էլեքշնս» ժողովրդավարության աջակցության ՀԿ-ի ղեկավարն է։ Այս տեղեկությունը իր նախորդ հայտարարագրերում նույնպես բացակայում է։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ այս ՀԿ-ն գրանցված է Հակոբ Արշակյանի բնակության հասցեով։

2023-ի մայիսի 29-ին պատգամավոր Հայկ Ցիրունյանը 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրն է ներկայացրել՝ նշելով գույքը, եկամուտները, ծախսերը, բայց ոչ՝ շահերը։ Այսպես՝ հայտարարագրում չի նշել, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։ Ընկերության մյուս 50% բաժնետոմսերը պատկանում են Արշակ Ասլանյանին՝ Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ի դեկտեմբերին, այժմ, ըստ ՊԵԿ հարկ վճարողների փնտրման համակարգում առկա տվյալների, ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, բայց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ պաշտոնյան այս դեպքում նույնպես պետք է հայտարարագրի իր ներկայացվածությունը առևտրային ընկերություններում։ Այսպիսով, ընկերության գործունեության ժամանակավորապես դադարեցումը պատճառ չէ իր բաժնեմասը չհայտարարագրելու։ Ի տարբերություն Հայկ Ցիրունյանի՝ Արշակ Ասլանյանը իր՝ 2021 թվականի հայտարարագրում նշել է, որ «Մատտերսոն հոմ» ՍՊԸ-ի  50% բաժնետոմսերը պատկանում են իրեն։

Անցած տարի՝ 2022-ի սկզբին, մամուլում հրապարակում եղավ, որ այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր դեսպան աշխատած տարիներին շուրջ 10 մլն ֆրանկ թաքցրել է՝ չի նշել եկամուտների հայտարարագրում։ Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե գումարը հայտարարագրում չի արտացոլվել, քանի որ այդ ժամանակ բանկային հաշիվներին առկա գումարը հայտարարագրելու պահանջ չի եղել, հայտարարագրել է միայն կանխիկ գումարը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ հակադարձել էր, որ պաշտոնյան պետք է հայտարարագրեր իր ունեցած դրամական միջոցները՝ անկախ այն բանից, թե ինչ տեսքով են դրանք պահվել։

Եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Ըստ  Վահե  Ղալումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերի՝ պատգամավորը և նրա ընտանիքի անդամներն իրենց հայտարարագրերի մի մասը կամ ոչ ճիշտ են լրացնում, կամ թաքցնում են որոշ էական տվյալներ։  Պաշտոնն ստանձնելուց 29 օր անց նա իրեն պատկանող «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը փոխանցել է հորը՝ Վոլոդյա Ղալումյանին։ Հաջորդ օրը պաշտոնի ստանձնման հայտարարագրում տեսնում ենք, որ այդ պահի դրությամբ Ղալումյանն ունեցել է 4 կտոր հողամաս, մեկ բնակելի տուն, երկու բեռնատար՝ KRAZ 256 և GAZ 3302։ Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, ըստ հայտարարագրի, Ղալումյանը որևէ տեղ չի աշխատել, աշխատավարձ չի ստացել։ Միակ եկամուտը որպես նվիրատվություն ստացած 150 հազար ռուբլին է։ Չնայած, ինչպես նշեցինք, Ղալումյանը «Վահե և Վահան Ղալումյաններ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն էր ստեղծման օրվանից՝ 2000 թվականից։ Ավելին՝ իր հայտարարագրում Ղալումյանը որևէ կերպ չի հիշատակում ոչ իրեն պատկանող ՍՊԸ-ն, ոչ էլ դրա օտարման/վաճառքի մանրամասները։ Արդեն 2018-ի տարեկան հայտարարագրում տեսնում ենք, որ Ղալումյանը 1.9 մլն դրամով վաճառել է KRAZ 256 բեռնատարը, սակայն տարեկան եկամուտների բաժնում չի նշել ո՛չ դրա վաճառքից ստացված եկամուտը, ո՛չ մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացած 150 հազար ռուբլի նվիրատվությունը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում է նաև վարչապետ Փաշինյանը:  Նիկոլ Փաշինյանի ներկայացրած դիմումի մեջ առկա պարզաբանումներից մեկը վերաբերում է նրա ձեռքի ժամացույցին: Նա կրում է թանկարժեք ժամացույց՝ AWI ապրանքանիշից, սակայն չի հայտարարագրել: Հավելենք, որ վարչապետը ստանում է 1 մլն 580 հազար դրամ: Նա հագնում է թանկարժեք կոստյումներ, նրա կինը կրում է թանկարժեք զարդեր, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի AWI ժամացույցն է մատնանշել միայն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Каковы будут последствия сбора подписей для референдума по вопросу вступления в ЕС? «Паст» Тень западной «демократии»: а кому в Армении запретят избираться? «Паст»Великая Победа-80. Грант Карапетян: «О фронтовых буднях на передовых позициях можно рассказать на несколько томов...» Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Бизнесмену и меценату Микаелу Варданяну присвоено звание Почетного гражданина общины МасисИз-за пожара на нефтебазе в Феодосии эвакуированы 1047 жителейКурсы валют в АрменииАртур Хачатрян: Личный интерес Пашиняна соответствует государственным интересам АзербайджанаЕС одобрил создание нового санкционного механизма против РФvАлиев заверил в своей приверженности «региональной мирной повестке»Во Флориде эвакуируют миллионы человек в ожидании урагана «Милтон»Начальник полиции РА наградил представителей посольства США медалями «За укрепление сотрудничества»Посольство США в Ереване отреагировало на заявление БортниковаОмбудсмен РА обсудила с директором регионального офиса UNFP демографическую стратегию АрменииАрхиепископ Баграт: Какой-то представитель Генпрокуратуры готов принять нас в приемной – это форма общения?Протестующие пытались сжечь перед зданием генпрокуратуры Армении чучело Никола ПашинянаРоссия не вмешивается в дела Армении и Азербайджана: ПесковАрхиепископ Баграт потребовал возбудить уголовное дело в отношении премьер-министра АрменииБоррель заявил в Европарламенте, что Грузия отдаляется от ЕвросоюзаВ Национальном собрании Франции не прошел вотум недоверия правительству БарньеМы вернулись в Ереван: ПашинянДон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Альберт Налбандян: «Литературная Армения» – может быть, последняя из могиканДве церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст»Путин обменялся мнениями с лидерами Армении и Азербайджана с глазу на глаз: ПесковСкончался пациент, перенесший несколько пластических операций в центре «Арткосмед»Министр экономики Армении и посол Германии обсудили вопрос расширения двустороннего сотрудничестваКурсы валют в АрменииBloomberg: польский миллиардер отстранил сыновей от управления компаниейУдар по Харькову: Ранены более 20 человекПутин ждет Пашиняна на саммите БРИКСКуба запросила статус страны-партнера в БРИКСВ Кремле началась встреча Путин - АлиевКобахидзе заявил о важности дальнейшего углубления отношений с Арменией, Азербайджаном и ТурциейПодписание мирного договора развеет все опасения как Армении, так и Азербайджана: МИД АрменииПремьер-министр Пашинян с рабочим отбыл в РФСледующее заседание СМИД СНГ запланировано на 11 апреляПутин проведет неформальное общение с главами стран СНГ: СМИ сообщают о встрече с Пашиняном и АлиевымПожар в «Домусе» потушен Погода в АрменииВ армии Азербайджана начались перестановкиВ Ереван прибудет делегация во главе с руководителем Группы дружбы Венгрия – АрменияПутин в свой день рождения вечером встретится с главами стран СНГ Пашинян поздравил Путина с 72-летиемВыпускник Международной школы «UWC Dilijan» Кенто Сузуки: Армения – мой второй домИран объявил о приостановке некоторых рейсов на территории страныNYT: порты Европы ограничили вход грузовому судну с российскими удобрениямиПрезидент РА отправится в ГерманиюКНДР вновь запустила шары с мусором в Южную КореюTelegraph: Британия заняла первое место в Европе по числу нелегальных мигрантов
Самое популярное