ԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն Այվազյան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված է Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակ Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարար Բողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով Հոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանում 

Բացահայտվել է ՊՆ պաշտոնատար անձի կողմից զորակոչը հետաձգելու համար 10.000 դոլար կաշառք ստանալու դեպք

Իրավունք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած  կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց: Այս մասին հայտնում են ՀՀ կակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն,  իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան:

2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն  Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին:

Այնուհետև, Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը շված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու և այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 1‑ին մասով, Ռ. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, Հ. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, իսկ նորակոչիկներին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներովՀոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանումԹանկարժեք մետաղների գներՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը 2 օր՝ բաց երկնքի տակ․ Ստեփանակերտի օդանավակայանում մարդիկ սպասում են մարդասիրական միջանցքի բացմանըԱդրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ միացե՛ք պայքարին․ թուրքագետ ՄԱԿ-ում ապացուցվեց՝ թշնամին ներսից է, ԼՂ-ի ցեղասպանությունը կազմակերպել են Նիկոլը, Ալիևը և ԷրդողանըԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. հայտնի է՝ որ ուժերի ձայներն են ավելացել, կամ պակասելԱրցախի ՊԲ-ն շատ կարճ ժամանակի խնդիր կարող էր լուծել, ոչ ավելին, ինչը պատվով արեց. Խաչատրյան Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են քննչական կոմիտե«Անձնագրի 5000 դրամ»-ի ինստիտուտը չի լինի ըստ այս կարգավորման, կնիքի կարիք չի լինի. ՓաշինյանՈստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի Նիկոլն ինչքան արյուն թափել ա, հերիք ա, ձեզ էլ մտցնում ա արյան տակ. լարված իրավիճակ Երկու երիտասարդներ ՌԴ դեսպանության վրա կարմիր ներկ լցրեցին Ազգային փոքրամասնություններին ևս պետք է գումար հատկացվի ծրագրերի համար` բացթողում չլինի. ՓաշինյանԱյս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկանՌեխդ փակի, քթիդ տակ էլ քֆուր չտաս, դուք հայ չեք, թուրք եք ցուցարարները՝ ոստիկաններին Սա թող դաս լինի նրանց համար, ովքեր կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին Սրանք ոչ միայն դավաճան են, այլ նաև թշնամի, մասնակից են Արցախում կատարվողին․ Իշխան ՍաղաթելյանԼՂ բնակիչները կարող են ՀՀ գալ այն պայմաններում, երբ արձանագրվի, որ անհնար է այնտեղ ապրել. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն ուզում է պարետային ժամ մտցնելՈստիկանությունը հարվածում է վահաններին՝ խլացնելու ցուցարարների ձայները Նիկոլը էս շենքում պաշարված ա մնալու, մենք չենք նստելու մեր տները, երբ մարդիկ են ցեղասպանվումԲռնություն գործադրելով ոստիկանի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով Երևանի բնակչուհի է ձերբակալվել. ՔԿՉի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակ մտնի Լեռնային ՂարաբաղԴիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում․ տուժածի պայուսակում եղել է ՀՀ վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակԵրևանի մի շարք դպրոցներում դասադուլ է
Ամենադիտված