Ավտովթարի հետևանքով 23-ամյա որդին մահացել է հիվանդանոցում․ հայրն ու մայրն էլ մահացել էին տեղում
Արտակարգ ՊատահարSHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հիվանդանոցում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Մարատ Ս․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։
Ոստիկանության Մասիսի բաժնի և Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է տեղում մահացածների ինքնությունը։
Նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Մարատ Ս․-ն և 50-ամյա Մարինե Կ․-ն։ Վերջիններս ամուսիններ էին, իսկ այսօր մահացածը նրանց որդին էր, ովքեր ոչ միայն իրենց բնակության վայրում, այլ նաև նրանց ճանաչողները ասում էին, որ Նոր Հաճն քաղաքի ամենապարկեշտ, հայկական ավանդույթներին հավատարիմ սկզբունքներով ապրող ընտանիքն էին։ Բացի բարություն անելուց՝ անգամ սոցիալապես անապահովներին օգնելուց, ուրիշ բան չեն տեսել ընտանիքի անդամների կողմից։