Կիմ Չեն Ընի քրոջն անվանել են աշխարհի ամենավտանգավոր կին
OtherԱՄՆ-ը և մյուս երկրները չպետք է թերագնահատեն Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, հայտնում է Fox News-ը։ Ինչպես հեռուստաալիքին ասել է Հյուսիսային Կորեայի հարցերով փորձագետ Սուն Յուն Լին, նրան պետք է չափազանց լուրջ վերաբերվել։
«Կիմ Յո Չժոնն այսօր իսկապես ամենավտանգավոր կինն է աշխարհում՝ Կորեայի ողջ պատմության ընթացքում և, հավանաբար, ողջ համաշխարհային պատմության մեջ: Թեև նա համեմատաբար երիտասարդ է, սեպտեմբերի վերջին դառնում է 36 տարեկան, բայց նրան պետք է շատ լուրջ վերաբերվել»,- բացատրել է փորձագետը։
Նա հավելել է, որ Կիմ Յո Չժոնը հատկապես մտահոգում է, քանի որ նա, հավանաբար, Կիմ Չեն Ընի հետ միասին իշխանություն ունի Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցի վրա: Սուն Յուն Լին ընդգծել է, որ ԿԺԴՀ ղեկավարի քույրը հավակնոտ է, խելացի և անողոք։
«Կիմ Յո Չժոնը եզակի ազդեցիկ դիրք է զբաղեցնում իր երկրի հիերարխիայում»,- եզրափակել է փորձագետը։