ՅՈՒՆԵՍԿՕ-ն հեռացրել է «Քոչարիի» մասին հրապարակումները
Գիտություն և ՄշակույթԱյսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն սոցցանցերի իր հարթակներում հայկական «Քոչարին» սահմանել էր իբրև ադրբեջանական ավանդական խմբակային պար՝ Նախիջևանից։
Սա բազմաթիվ հարցեր առաջացրեց, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն իսկ 2017 թվականին «Քոչարին» ներառել էր որպես հայկական ավանդական խմբակային պար՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։
Ավելի ուշ կազմակերպությունը հեռացրել է պարի՝ ադրբեջանական լինելու մասին կեղծ տեղեկությունը սոցցանցերում իր հարթակներից։