Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները Ինչպես ամրապնդել իմունային համակարգը ձմռանը Ինչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ինչո՞ւ էին ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. Shamshyan Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ Պուտին ՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորությունները Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասին Ուժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը Վեհափառը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ռազմագերիների, բռնահանված արցախցիների խնդիրները Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարը 

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից (տեսանյութ)

Իրավունք
2023թ. սեպտեմբերի 20-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում՝ Կառավարական տուն 1 հասցեի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ընթացքում, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրան մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի և 328-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
 
Քննչական, վարութային մեծածավալ գործողություններ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համագործակցությամբ համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ պարզելու նշված զանգվածային անկարգությունների բոլոր հանգամանքները։
 
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին մասնակիցների կողմից հրապարակային կոչեր են հնչեցվել՝ անկարգություններ իրականացնելու վերաբերյալ։ Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։ Չենթարկվելով հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված օրինական պահանջին՝ նրանք կազմակերպված կերպով սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ:
 
Մասնավորապես, խմբով հարձակում են գործել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության շարքերի վրա, որոնց զուգահեռ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին սկսել են հարվածներ հասցնել ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև՝ նրանց և Կառավարության շենքի ուղղությամբ նետել կազմակերպված ձևով, պայուսակներով նախապես հավաքի վայր բերված և անկարգությունների մասնակիցներին բաժանված մեծաքանակ քարեր, տարբեր չափերի երկաթի կտորներ, այդ թվում նաև՝ հրապարակի ծառերի բները հանգուցող երկաթի կոնստուկցիաները։
 
Զանգվածային անկարգությունների ընթացքում վնասվածքներ են ստացել 3 ոստիկան և 6 քաղաքացի, որոնք բուժօգնության են դիմել մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։ Վնասվել են կառավարության շենքի դռների և պատուհանների ապակիները։
Զանգվածային անկարգություններին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից, որոնցից 2-ը՝ անչափահասներ, 1-ը՝ այլ երկրի քաղաքացի, 9-ը՝ Արցախի, մյուսները՝ Հայաստանի բնակիչներ։ Ձերբակալվածներից 6-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար նախկինում դատապարտվածներ են։
 
Եվս մեկ մասնակից՝ բազմաթիվ գողությունների համար նախկինում դատապարտված, Հանրապետության Հրապարակից ձերբակալվել է՝ երկու դանակ կրելու կասկածանքով։
 
Դեպքի վայրի զննության արդյունքում առգրավվել են մեծաքանակ քարեր, շշեր, երկաթի կտորներ, ապակու կտորներ, այլ իրեր։
Ստացվել և ուսումնասիրվել են տասնյակից ավելի տեսանյութեր։ Դրանց արդյունքում արձանագրվել և անհատականացվել են ինչպես զանգվածային անկարգություններին մասնակցող կոնկրետ անձանց կողմից բռնությունների կատարման գործողությունները, այնպես էլ՝ ոստիկանական պատնեշի ուղղությամբ հարձակումից առաջ և դրա ընթացքում հավաքի կոնկրետ մասնակիցների կողմից բռնություններ, զանգվածային անկարգություններ իրականացնելուն ուղղված կոչեր հնչեցնելը։
 
Հետաքննության մարմիններին տրվել է վերջիններիս ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։
 
Միջոցներ են ձեռնարկվում նաև՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, ձերբակալելու ուղղությամբ։
 
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները Ինչպես ամրապնդել իմունային համակարգը ձմռանըԻնչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքումԻնչո՞ւ էին ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. Shamshyan Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ ՊուտինՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորություններըԳերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասինՈւժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը Վեհափառը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ռազմագերիների, բռնահանված արցախցիների խնդիրները Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարըԱլավերդու ավագանու 14 անդամներ համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել Լիտվայում առաջարկել են զինվորականներին ագելել Հայաստան մեկնել․ ԶԼՄ Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում՝ Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդի հետ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ատոմ ՋանջուղազյանԵՄ–ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենԱդրբեջանի արտգործնախարարը մեկնել է ՄոսկվաԱրցախից տեղահանվածները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում․ Reuters36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ԱԳՆ Թշնամու կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր, ուներ դուստրԻսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել Ռուսաստան այցելելիս հատուկ զգուշավորություն ցուցաբերելՊատանեկան ԱԱ․ Արգիշտի Հակոբյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը (տեսանյութ) «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը մերժվեց. ՔՊ-ականները դեմ քվեարկեցին Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը ՀՀ ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 124,19 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգված, 85 բջջային հեռախոս Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում էՀակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Փաշինյանը ի՞նչ խեղկատակություն էր անում, եթե բոլոր իշխանությունները Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս Քերոբյանը Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը Վիճաբանություն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում` Հայկ Սարգսյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջեւ58 000 մարդ ասում է թույլ չենք տալու, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվի. Գրիգորյան 3 օրում գրանցվել է 28 ՃՏՊ. 4 մարդ զոհվել է Հանդիպել եմ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին«Կողք կողքի» անվանումը արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը․ Դանիել Դանիելյան Աննա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած Պարույր Սևակի փողոցում այրվել է ավտոմեքենաՎահագ Ռաշը երկրպագուներին է ներկայացրել «Գինու համբույրից» երգը Գիտեք` ի՞նչն է զավեշտալի. ՇարմազանովԲուլղարիայի նախագահը վետո է դրել Ուկրաինային զենք տրամադրելու պայմանագրի վրաԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց ՔՊ ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի գրանցումը Երևանի քաղաքապետարանն ու Եվրոպական ներդրումային բանկը համատեղ նոր ծրագրեր կիրականացնեն Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլ է մտել Այս պահի դրությամբ մատակարարում չի եղել․ փոխնախարարը՝ ՌԴ-ի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու մասին Վերին Խոտանան գյուղում փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինքՄԻՊ-ը մեկնարկել է հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողության պատմությունների իրազեկման արշավ
Ամենադիտված