Ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջությունն է վտանգված, այլ հայ ժողովրդի կյանքը. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արտաքին Քաղաքական

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ հարցի տակ դրվում, վտանգի տակ է դրված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները, Փարիզի կողմից հրավիված ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։
«Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զինտեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին անցավ լայնածավալ հարձակման։ Ֆրանսիան անմիջապես դատապարտեց անընդունելի հարձակումը և այս սեղանի շուրջ հավաքվածներից միակ երկիրը չենք, որ այդպես է մտածում»,– ասաց նա։
Արտգործնախարարը հորդորեց զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը և շեշտեց, որ քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան։
«Ադրբեջանը պետք է շոշափելի երաշխիքներ տա, որ կապահովի Լաչինի միջանցքով երթևեկությունը, կապահովի հայ ժողովրդի անվտանգությունը։ Առանց այդ երաշխիքների չի կարող լինել լուծում», նշեց Կոլոննան։
Նրա խոսքով՝ պետք է զգոն լինել, որ չլինեն պատրվակներ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ գործողությունների համար։