Բերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով
Բլոգոսֆերա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել:
Շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով, դեռ չեմ խոսում այն մասին, որ բերման ենթարկելիս ոստիկանական ոհմակները հատուկ դաժանություն են դրսևորում:
Իշխող ռեժիմի այս վայրագություններն իրականացվում են հանուն փողի, ծառայամտության, դավաճան Նիկոլի և նրա դաշնակից թուրքերի »: