Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Ford»-ը
Արտակարգ Պատահար

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14։46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1993 թ․) և «Ford» (վարորդ` Ա․ Պ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։