Բերեք մի օրինակ՝ օրենք եմ բերել պաշտոնյայի համար, եթե ոչ, ներողություն խնդրեք. Մինասյանը՝ ՔՊ-ականին Պարո'ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համար Համախմբվել ենք Արցախի պետական ինստիտուտների պահպանման շուրջ, ժամանակը ցույց կտա` ով է ճիշտ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր և էթնիկ զտում․ այդ հարցով նամակ ենք փոխանցում ՄԱԿ-ին Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Բա որ Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի եք «ստայանկի» գինը 1600-ից սարքում 5000. Ավետիսյան Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ Սա լավ հնարավորություն է. Միրզոյանը մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների նիստին Մենք կլուծենք էդ հարցը, ժամանակը ձեր համար ավելի դանդաղ կսողա. Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանին Մեղք է էս ժողովուրդը, սաղ ձկնաբույծները վարկերի տակ են, փողը ներդնում ենք, բայց ձկները սատկում են 

Հերթական ականը՝ ՀՀ անվտանգության տակ. Փաշինյանը 250-300 հազար ադրբեջանցի է «հրավիրում» Հայաստան

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ պաշտոնավարումը շարունակելու դեպքում պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որում, ինչպես հասկանում ենք պաշտոնական Երևանի և Բաքվի խոսույթներից, տեղ են գտնելու նաև կետ կամ կետեր՝ Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանցի «փախստականների» վերդարձի մասին:

Խոսքը` Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

Հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարությունը։ Ասում էին, թե, ստացված տեղեկության համաձայն, եռակողմ հանդիպմանը քննարկվել է «արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հարցը։ Նշում են, որ սա պատմական քայլ է, Հայաստանից «վտարված» յուրաքանչյուր ադրբեջանցի քայլեր կձեռնարկի վերադառնալու համար։ Ու Հայաստանի կառավարությանն էլ ուղիղ երկխոսության կոչ են անում։ Շառլ Միշելի՝ Բրյուսելում հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ որևէ խոսք չկա փախստականների մասին։ Հայաստանի արտգորնախարարությունը, վարչապետի աշխատակազմը, սակայն, այս տարածված տեքստը չեն հերքել։ Ադրբեջանը միշտ շահարկել է իր փախստականների հարցը, անգամ նրանց համար պայմաններ չի ստեղծել, որպեսզի շահարկելով՝ գրանտներ ստանա, քաղաքականհարցեր լուծի։ Իսկ հիմա, արդեն, Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու շանս է ստանում և խոսքը 250-ից 300 հազար ադրբեջանցիների մասին է: Բաքվից, Սումգայիթից, Գանձակից և Ադրբեջանի այլ քաղաքներից բռնագաղթած մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող ՀԿ-ների անունից ևս տարածվեց հայտարարություն, որ իրենք ողջունում են իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։

Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում: Այս մասին էլ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

 Ադրբեջանական լրատվադաշտին հետեւելիս կարելի է նկատել, որ հեռուստատեսությամբ վերջին շրջանում ռեպորտաժներ են պատրաստում, հարցազրույցներ անում 88-90-ականներին Հայաստանից Ադրբեջան արտագաղթած ադրբեջանցիների հետ, եւ նրանք պատմում են, որ, ասենք՝ Երեւանում ես ապրում էի դիցուք՝ այս կամ այն տարածքում, հիմա եթե հնարավորություն լինի` կվերադառնամ։ Ադրբեջանցի փախստականների վերադարձի լոկացիաները բազմազան են․ խոսքը գնում է Սյունիքի, Մասիսի, Վեդիի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին՝ Հայաստանի եւ Երեւանի բոլոր սահմանամերձ հատվածների մասին։ Հայկական կողմը չի հերքել, որ ստորագրվելիք պայմանագրում կարող է նաև նման կետ ներառվել, ինչը արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Սա ոչ այլ ինչ է, քան ական՝ Հայաստանի անվտանգության տակ: Բնական է, որ որևէ խաղաղ համակեցություն պարզապես հնարավոր չէ պատկերացնել և, ամենայն հավանականությամբ, նշված տարածքներում բնակվող հայ բնակչությունը պարզապես հեռանալու է այլ մարզեր կամ Երևան: Բացի այդ, ադրբեջանցիների առկայությունը ՀՀ սահմանակից հատվածներում մշտապես հնարավորություն է տալու Բաքվին սադրանքների դիմել և վերջիններիս պաշտպանելու նպատակով հարձակումներ գործել, ինչու ոչ նաև ռազմական լայնածավալ գործողություններ սկսել: Ի՞նչ է անելու այս դեպքում Նիկոլ Փաշինյանը, նորից հայտարարելո՞ւ է, որ պետք է սառնասրտորեն դիտենք և թույլ չտանք Երևանը կամ Կոտայքի մարզը ներառել կոնֆլիկտի մեջ:

Ակնհայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ապա նա ստորագրելու է խաղաղության պայմանագիրը հենց վերը նշված կետերով՝ հերթական ականը դնելով ՀՀ ազգային անվտանգության տակ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բերեք մի օրինակ՝ օրենք եմ բերել պաշտոնյայի համար, եթե ոչ, ներողություն խնդրեք. Մինասյանը՝ ՔՊ-ականինՊարո'ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համարՀամախմբվել ենք Արցախի պետական ինստիտուտների պահպանման շուրջ, ժամանակը ցույց կտա` ով է ճիշտԱրցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր և էթնիկ զտում․ այդ հարցով նամակ ենք փոխանցում ՄԱԿ-ինՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 էԲա որ Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի եք «ստայանկի» գինը 1600-ից սարքում 5000. ԱվետիսյանԴեկտեմբերի 11-ի աստղագուշակՍա լավ հնարավորություն է. Միրզոյանը մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների նիստինՄենք կլուծենք էդ հարցը, ժամանակը ձեր համար ավելի դանդաղ կսողա. Ալեն Սիմոնյանը՝ ԱղազարյանինՄեղք է էս ժողովուրդը, սաղ ձկնաբույծները վարկերի տակ են, փողը ներդնում ենք, բայց ձկները սատկում ենԴուք մեզ չասեք՝ մեր տան մեջ ինչ կարգ հաստատենք. փոխնախարարը այսպես պատասխանեց ձկնաբույծներինԿրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներԱղետալի վիճակ է, ինչո՞ւ են ամեն ինչ հարկատուի վրա գցում, կառավարությունից չեն ընդունում, խաբում ենՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՅուրաքանչյուր տաքսի ծառայության վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1մլն դրամ. ԹունյանՊարոնա՛յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիային«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, բայց թուրքերը թեման տաք են պահումՈւՂԻՂ. Ազգային ժողովը շարունակում է իր նիստերը Տիգրան Ավինյանի անցյալն ու ներկան կամ до и после-նՇուրջ 90%-ով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը` այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասինԼույս չի լինիՁկնաբույծները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. նրանք վաղ առավոտից նախարարության շենքի դիմաց ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ. ցինիկ է և ունայն ամենայն բան․ Լիլիթ Գալստյան «Բայերը» ոչ ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ եւ առաջատարն է Պատգամավոր. Մեր առաջնահերթ նպատակն է պահպանել Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը Արմինե Հարությունյանը՝ Gucci-ին մերժելու, հոր բացակայության ու արտաքինի մասին (տեսանյութ)ԵՄ-ն համաձայնություն է ձեռք բերել արհեստական բանականությունը կարգավորող օրենսդրության շուրջ Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով․ Արման Թաթոյան Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը օրեր առաջ ընթրել էին մահացած պարուսույցի հետԱրցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն (տեսանյութ) ՃՏՊ Թալին-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՌոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱջակցության շահավետ ծրագրեր՝ անասնապահությամբ զբաղվողների համար Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըԱրայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունըՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետԻնչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան
Ամենադիտված