«Երեմյան Փրոջեքթս»–ի թիմը Ստեփանակերտում 3-անգամյա սնունդ է ապահովել քաղաքացիների համար
Բլոգոսֆերա
«Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր ամբողջ օրը Ստեփանակերտում մեր կողմից սպասարկվող կետերում թեժ էր... Արցախի կառավարության հետ համատեղ մեր ընկերությունը 3-անգամյա սնունդ էր ապահովում քաղաքացիների համար: «Երեմյան Փրոջեքթսի» արցախյան թիմը մեր հայրենակիցների կողքին է՝ անկախ իր իսկ համար ծանրագույն իրավիճակից: Մեր 5 թիմակիցներ ծանր վիրավորումներ են ստացել... Շուտափույտ ապաքինում ձեզ, տղե՛րք»։