ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքները
Political![ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Արցախի բնակիչների իրավունքները](/timthumb.php?src=disc/24-09-23/fd00a9abe87723324419510b341219a6.jpg&w=780)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
«Պետքարտուղարը հայտնել է ԱՄՆ-ն խորը մտահոգությունը ԼՂ- ում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել ԼՂ բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին», - ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում:
![](banners/armflix.jpg)