Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է անկախ Պաղեստինի ստեղծման անհրաժեշտության մասին Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել Դեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավորին Ինչպիսի՞ն է լինելու մեր պատվի ժառանգությունը․ Բագրատ Սրբազան Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ում Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները Կադիրովը հայտնել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ Թուրքիայի ԱԽ–ում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը 

ԱԱԾ-ն Ալբերտ Բազեյանին ձերբակալել է «իշխանությունը զավթել» նախապատրաստելու համար

Իրավունք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք:

Այսպես.

Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:  

Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր և այլն։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է անկախ Պաղեստինի ստեղծման անհրաժեշտության մասին Կատուն վերադարձել է տերերի մոտ՝ անհետանալուց 11 տարի անցՄիրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Mercedes-ում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվելԴեսպան Տիգրան Բալայանը իր հավատարմագրերն է հանձնել Բելգիայի թագավորին Ինչպիսի՞ն է լինելու մեր պատվի ժառանգությունը․ Բագրատ Սրբազան Արման Ծառուկյանը բացատրել է, թե ինչու է արդեն ութ ամիս բնակվում ԱՄՆ-ումՔննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տնտեսական գործունեության խթանմանն ուղղված միջոցառումները Կադիրովը հայտնել է, թե երբ կավարտվի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունըԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետԹուրքիայի ԱԽ–ում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցըԼիտվացի պատգամավորներն այցելել են Երասխի սահմանային հատվածներ ՀՀ ԳԱԱ-ում կքննարկեն Մերձավոր Արևելքի հայկական համայնքների խնդիրները Ջիջի Հադիդը ներողություն է խնդրել Իսրայելի հանցագործությունների մասին բարձրաձայնելու համարԱլեն Սիմոնյանը պատվիրակություն է գործուղում Փարիզ Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Fuga-ն ու ՎԱԶ-2106-ը. կա վիրավորՏիմոտի Շալամեն «Վոնկա» ֆիլմի պրեմիերային կրել է 964 թանկարժեք քարերով վզնոցԵվա Բաղդասարյանն ամուսնու հետ սիրառատ լուսանկարներ է հրապարակել Մհեր Գրիգորյանը նշանակվել է Եվրասիական վերաապահովագրական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմՀայ գրոսմայստերները իրավունք են նվաճել մասնակցել աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Forbes-ի «30 Under 30» հատուկ համարում Ինչ գին է վճարելու հայ ժողովուրդն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության դեպքում ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՖրանսիայում հանգստի ժամանակ սարդը ձվադրել է տղամարդու ոտքի մատի մեջՀակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել քննիչի՝ 77 մլն ավանդի մասին ԵՄ-ն լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ Գավառը հռչակվել է 2024 թ. երիտասարդական մայրաքաղաքՎրաց-ադրբեջանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ում դատի են տվել ՌոնալդուինՔանի՞ երևանցի ձայն կտար Տիգրան Ավինյանին՝ ընտրություններից առաջ թանկացումների մասին «ավետելու» դեպքումԵվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել ԱՄՆ-ում բանվորները ստիպված են եղել կորած ամուսնական մատանին որոնել 20 տոննա աղբի մեջԻսրայելի վարչապետը հայտնել է, թե երբ են վերսկսվելու ռազմական գործողությունները ԳազայումԿառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ռոբերտ ԽաչատրյանՌԴ–ում օրինագիծ է պատրաստվում. երկիր մուտք գործելիս օտարերկրացիները պետք է ստորագրեն «լոյալության համաձայնագիր»Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է Մերձավոր Արևելքի «ապամերիկանացման» մասինՃՏՊ Կապան-Տաթև ավտոճանապարհին Մայրը դեպրեսիայի մեջ է ընկել և հայտնվել հիվանդանոցում դստեր՝ չամուսնացած լինելու պատճառովԴեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը Դատարանը հեռակա կալանավորել է ուկրաինացի երգչուհի ՋամալայինԴադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի «Եռաբլուրի» եկեղեցում ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել ԱՀ-ից բռնահանվածների իրավունքներին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Պետք է պատրաստվել երկար պատերազմի․ ՍտոլտենբերգԿասեցվել է Սևանա լճից ապօրինի ջրօգտագործումը, կապարակնքվել՝ հորատված խորքային հորը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Ամենադիտված