Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության
Քաղաքական

Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ չի համաձայնելու որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
- Պարոն Սանոսյան, վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ավելի հաճախակի են սկսել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն է կրել վերջին իրադարձություններից հետո։
- Որեւէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել եւ համաձայն չի լինելու։ Մյուս կողմից մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները.
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։