ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ
World![ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի նախագահի նկատմամբ](/timthumb.php?src=disc/25-09-23/53c7ac90238676302c2db080aef38481.jpg&w=780)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պետեր Հոֆմանսկու նկատմամբ։
Նախարարության որոնողական տվյալների բազայի համաձայն՝ Լեհաստանի քաղաքացի, 1956 թվականին ծնված Պետեր Յոզեֆ Հոֆմանսկին հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով։
Հիշեցնենք, որ մարտին ՄՔԴ–ի նախաքննական պալատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել՝ կապված Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
![](banners/armflix.jpg)