Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվի Հաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահին Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik Արմենիա Գյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա 

Ինչո՞ւ է ՌԴ ԱԳՆ-ն հեգնաբար չակերտների մեջ առել Արցախի հույսն ու հավատը՝ ՊԲ–ն, ում հետ երեք տարի շարունակ համագործակցել է․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ահա մի ընդարձակ մեջբերում ՌԴ ԱԳՆ քիչ առաջ արված հայտարարությունից, որտեղ ցեղասպան և ֆաշիստական Ադրբեջանը ներկայացված է որպես կառուցողական կողմ, գրեթե՝ որպես հայկական ագրեսիայի զոհ, իսկ հակամարտության ամբողջ մեղքը բարդված է Հայաստանի և Արցախի հայության ու նրա ինքնապաշտպանական համեստ ուժերի վրա.
 
«Իրավիճակը թեժացավ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության մասին պաշտոնական Երևանի շարունակվող ժխտողականությամբ, ինչը դարձավ վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը։ Սեպտեմբերի 20-ին РМК-ի (ռուս խաղաղապահների) միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը տեղում մնացած Հայաստանի զինվորական ստորաբաժանումները դուրս բերելու և «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն» ամբողջովին զինաթափելու մասին (ներառյալ ծանր տեխնիկան և սպառազինությունը) բացահայտեց իրական պատկերը և ստեղծեց նախադրյալներ կայուն դեէսկալացիայի համար»։
 
[«Обстановку накаляло и упорное отрицание официальным Ереваном сохранявшегося после 9 ноября 2020 г. присутствия в НК армянских вооруженных формирований, что и стало одной из ключевых причин последнего сентябрьского обострения. Достигнутая при посредничестве РМК 20 сентября договоренность о выводе остающихся подразделений Армении и полном разоружении «армии обороны Нагорного Карабаха» с выведением тяжелой техники и вооружений вскрыла реальную картину и создала предпосылки для устойчивой деэскалации.]
 
ՌԴ ԱԳՆ-ն, փաստորեն, պնդում է, որ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական դաժան հարձակումն Արցախի խաղաղ բնակավայրերի դեմ «նախադրյալներ է ստեղծել կայուն դեէսկալացիայի համար»։ Արդյոք այս հայտարարության հեղինակները տեղյա՞կ են, որ այդ նորաստեղծ «նախադրյալների» պատճառով Արցախն անասելի արագությամբ հայաթափվում է՝ արդեն ամբողջությամբ դատարկվել են տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ հյուսիսային շրջկենտրոն Մարտակերտը։ Հայության տարհանումն ու ցեղասպանությունը համարել «նախադրյալներ կայուն դեէսկալացիայի համար» կարող են միայն իրականությունից լիապես կտրված «դիվանագետները» կամ ծայրաստիճան ցինիկ մարդիկ։
 
Ինչու՞ է ՌԴ ԱԳՆ-ն հեգնաբար չակերտների մեջ առել Արցախի հույսն ու հավատը՝ Պաշտպանության բանակը, ում հետ երեք տարի շարունակ տեղում սերտորեն համագործակցել է՝ առանց որևէ խնդիր ունենալու հայ մարտիկների հետ։ 2020 թ. հայտարարության մեջ որևէ կետ չկա Արցախի ինքնապաշտպանական ուժերը զինաթափելու և կազմալուծելու մասին։ ՌԴ ԱԳՆ-ում մի՞թե չգիտեն, որ անզեն հայն Արցախում ենթարկվելու էր ադրբեջանցի ֆաշիստական զավթիչների բարբարոսական բռնություններին ու զանգվածային սպանություններին։ Արցախցին մնացել էր իր հայրենի հողում միմիայն որովհետև զինված էր։
 
Բացի այդ, հայտարարությունում նշվում են Արցախում իբր ներկա ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները։ Դա էլ է սուտ ու կեղծիք։ Ցավոք, ՀՀ ԶՈՒ վերջին ստորաբաժանումները արդեն մոտ երկու տարի է, ինչ Արցախից դուրս են եկել։
 
Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն առաջ է տանում ադրբեջանաթուրքական օրակարգը և միաժամանակ ցանկանում է, որ դա դժգոհություն չառաջացնի հայ հանրության միջավայրում։ Բայց չէ՞ որ դա պարզապես անհնար է։
 
P.S. ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստը՝ ներքևի պատուհանում»։
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԲացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետՀայաստանի քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը․ Արմեն Այվազյան«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ Երևանի քաղաքապետարանում տիրում է համակարգային կոռուպցիա․ Արթուր Չախոյան (տեսանյութ)Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք (տեսանյութ)Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում հրդեհի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ) «Որոշ երրորդ կողմերի ապակառուցողական գործունեությունը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը». ԲայրամովԳագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվել է
Ամենադիտված