Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին Ադրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը 

Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ ՀԱԻ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտխորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախում իրականացված էթնիկ զտման եւ հայությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։

«2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի չկատարված պարտավորությունները, 2021 թ. մայիս եւ նոյեմբեր ամիսներին ու 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական ներխուժումներն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ ու բնակավայրեր եւ ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրի բռնազավթումը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված՝ Արցախի 9-ամսյա ամբողջական շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունը, ինչպես նաեւ Արցախի հայ բնակչության դեռ ընթացող բռնի տեղահանությունը՝ ուղղակի շարունակությունն են այն ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման, որոնք սկսվեցին 1988 թ. փետրվարի սումգայիթյան ջարդերով եւ շարունակվեցին 1992 թ. Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Գետաշենում եւ այլուր տեղի ունեցած կոտորածներով ու բռնագաղթով։ Այս համակարգված ցեղասպանության եւ էթնիկ զտման վերաբերյալ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները մինչ օրս չեն նախաձեռնել որեւէ իրավական գործընթաց, իսկ նշված գործողությունների դատապարտումը չի անցել վերացական հայտարարությունների սահմանից եւ չի վերածվել հստակ հակազդեցության ու պատժամիջոցների: 

Առնվազն վերջին 35 տարիների ընթացքում Ադրբեջանի ողջ կրթական համակարգն ու տեղեկատվական դաշտը սեփական երկրի հանրության մեջ ներարկել են հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք՝ այդ թվում հայասպանների հերոսացման եւ պատմագրության կեղծարարության միջոցով: Այժմ էլ Ադրբեջանի կողմից Արցախի հայությանն առաջարկվող «վերաինտեգրման ծրագրերը» որեւէ ակնարկ չեն պարունակում ատելության այս ծավալների դեմ պայքարի մասին, փոխարենը էթնիկ զտումը ներկայացվում է որպես «հակաահաբեկչական գործողություն»: Համատարած անպատժելիության եւ ամենաթողության այս մթնոլորտը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար օրհասական պահին եւ հիշեցնում սրանից 100 տարի առաջ ծառացած իրավիճակը:

Այսօր Ադրբեջանը «քաղաքակիրթ մարդկության» լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլեւ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ առաջ քաշելով «Արեւմտյան Ադրբեջան» անհեթեթ եւ շինծու հասկացությունը, որն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում նոր աշխարհագրություն ձեւավորելու՝ Ադրբեջանի քաղաքական հայտերից մեկը. սրան զուգահեռ զարգացվում են հարավային Դաղստանի եւ արեւելյան Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջները: Նոր ադրբեջանական ինքնության այս բանաձեւերը քննարկվում են գիտական հավակնություն ունեցող եւ նույնիսկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ լույս տեսած բազմաթիվ հրապարակումներում: Ավելին՝ ադրբեջանական լոբբիստական շրջանակները տարբեր պետություններում հետեւողականորեն միջամտում են Հայաստանի հետ գործակցաբար կազմակերպվող գիտահասարակական նախաձեռնություններին (գրքերի հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ, գիտական միջոցառումներ)՝ խոչընդոտելով դրանց իրագործմանը եւ հայ գիտնականների մասնակցությանը այդ նախաձեռնություններին: Սա, իր հերթին, նպաստում է ՀՀ սահմաններից դուրս հակահայկական տրամադրությունների տարածմանը: Միաժամանակ, Ադրբեջանի դաշնակիցներն ամեն կերպ իրենց աջակցությունն ու հովանավորությունն են հայտնում Ադրբեջանի հակահայկական եւ ծավալապաշտական նկրտումներին։

Առանց մասնագիտական հատուկ վերլուծության իսկ՝ ակնհայտ է առաջիկա բարդ եւ, ըստ ամենայնի, արյունոտ զարգացումների ընթացքը: Որպես հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ՝ չենք կարող չբարձրաձայնել, որ ինչպես դաշնակից ՀԱՊԿ անդամ պետությունները, այնպես էլ ՄԱԿ-ն ու փափուկ միջոցների կողմնակից ԵՄ երկրները, չափից դուրս «դանդաղ շարժվելով», արագորեն կորցնում են Հարավային Կովկասում իրենց հիմնարար արժեքների եւ ստանձնած առաքելության իրականացման հնարավորությունները: Այդպես շարունակելու դեպքում՝ Հարավային Կովկասում «խաղաղությունը» կարող է ձեռք բերվել՝ տարածաշրջանը «հերոսացած» հանցագործներին հանձնելու գնով: Ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների համար սա չէ սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու՝ մարդու իրավունքի իրացման գինը: 

Միանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մեր գործընկերների «Փրկել Արցախը» կոչին (2023 թ. սեպտեմբերի 22), որպես մտավորականներ եւ հայ ժողովրդի անցյալով ու ներկայով զբաղվող մասնագետներ, մտահոգված մեր ժողովրդի ապագայով՝ կոչ ենք անում.

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ սթափության, ուժերի ամբողջական լարման եւ կազմակերպված համախմբվածության, 
  2. Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել արդեն իսկ իրականացված ցեղասպանության եւ էթնիկ զտումների հարցը եւ հետամուտ լինել ոչ միայն դրանց դատապարտմանը, այլեւ հետեւանքների վերացմանը ու դահիճ պետությունների դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը,
  3. ՀՀ իշխանություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով միջազգային ատյաններում բարձրաձայնել արցախահայության իրավունքների եւ ցեղասպանության հարցը: Նաեւ առաջարկում ենք ստեղծել տարբեր երկրներում ապրող հայ եւ օտարազգի բարեկամ մասնագետներից բաղկացած՝ ընդլայնված Խորհրդատվական մարմին, որ կօգտագործի ողջ հայության ներուժը եւ կոնկրետ գործողությունների պլան կմշակի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Առաջարկում ենք ստեղծել նաեւ Քաղաքական ճգնաժամային ընդլայնված կոմիտե, որ կփորձի արցախահայության փրկության հարցում համերաշխություն եւ համաձայնություն ձեւավորել տարբեր քաղաքական ուժերի միջեւ՝ դուրս գալով նեղ խմբերով ազգի ճակատագրական հարցերը որոշելու փորձառությունից,
  4. Միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում եւ պատասխանատվության ենթարկել այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության դեմ հանցագործություն եւ նախաձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը,
  5. Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել հարեւան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջեւ, եւ որի անտեսումը մեծ ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըԱրայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունըՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետԻնչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան Բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջՉպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների․ հաջողության պատմությունների արշավը շարունակվում էՀրդեհ՝ Ծաղկաձորում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԱրցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է ԱլիևինԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանՊարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից«Մնայիք, պայքարեի՞ք». պայքարել ենք ու ահռելի զոհեր ենք տվել, պիտի վերացնենք այս խոսքերը. Արցախի ՄԻՊՆԳՆ ոստիկանությունն ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի արդյունքներըՈ՛չ մի ինտեգրում, Արցախը գոյություն կունենա` չնայած Բաքուն ոչնչացնում է արցախցիների իրավունքներըՍլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն էՆախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացներըՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել․ 80 խոշոր եղջերավոր կենդանի են տարհանել «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ»․ Արմեն ԱշոտյանՄարդու իրավունքների պաշտպանության, Արցախի հարցով համաժողով. Ուղիղ Հնարավոր է կարճատև անձրև, գիշերը՝ մառախուղ Հայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Մի խումբ արցախցիներին ասեմ, որ քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերդառնա. պատգամավորՏարադրամի փոխարժեքներն՝ այսօրՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու «իշաոտնուկներ» են բերել ՄԻՊ գրասենյակ՝ ի նշան բողոքիՄիրիջանյանը պատերազմի ընթացքում մեծածավալ օգնություն է ուղարկել, հիմա նրան դատում են․ իրավապաշտպանՎայոց ձորի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԲողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂՌուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն»Ամենաանսպասելի չեմպիոնների վարկանիշըԹուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ ՖիդանԲախվել են «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածՇենգավիթում ամանորյա ձևավորման աշխատանքներ են․ այսօր և վաղը փողոցներ փակ կլինենՌազմական երաժշտությունը զենքից պակաս կարևոր չէ․ պատվով ենք պահում Հայաստանի անունըԱՄԷ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություններըԱնհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը․ ՄԻՊ ուղերձը՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ1991 թ.-ի այս օրը Արցախում «ԱՅՈ» ասացին անկախությանըԳեղարքունիքում զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն Դեկտեմբերի 10-ի աստղագուշակ
Ամենադիտված