Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan 

Ադրբեջանը ձգտում է ավարտին հասցնել արցախցիների նկատմամբ ծրագրած ցեղասպանությունը․ իրավաբանների կոչը

Political

Ներկայացնում ենք ւրավաբանների տարածած հայտարարությունը՝ Արցախում իրականացվող աղետի վերաբերյալ․

«Ադրբեջանն ամեն գնով ձգտում է ավարտին հասցնել Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրագործվող բացահայտ ցեղասպան և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր սկզբունքների և համամարդկային արժեքների հետ խորը հակասության մեջ գտնվող պետական քաղաքականությունը։

Ադրբեջանի կողմից իրականացվող էթնոցիդի քաղաքականության արդյունքում Արցախում ստեղծված աղետալի վիճակը օրեցօր ավելի է ահագնանում. հազարավոր արցախահայեր կյանքին սպառնացող իրական վտանգի ներքո հարկադրաբար թողնում են իրենց հազարամյա տունն ու հայրենիքը: Ադրբեջանի հանցավոր իշխանությունը, օգտվելով ձևավորված աշխարհաքաղաքական՝ իր համար բարենպաստ իրավիճակից, աշխարհի գրեթե բոլոր պետությունների լռելյայն համաձայնությամբ կամ հրապարակային աջակցությամբ, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնադրույթները, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, Արցախում հետևողականորեն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն։

Այս միջազգային նշանակության հանցագործությունն ընթանում է ռասսայական խտրականության, հայատյացության, քսենոֆոբիայի բացահայտ դրսևորումներով, հոգևոր և մշակութային ժառանգության անթաքույց ոչնչացմամբ կամ յուրացմամբ: Հատկանշական է, որ էթնիկ զտման և ցեղասպանության հատկանիշներ պարունակող գործողություններն Ադրբեջանն իրականացնում է Արցախի 10 ամսից ավելի տևող ամբողջական շրջափակման միջոցով, որը ս.թ. սեպտեմբերի 19-ին վերաճեց ռազմական ագրեսիայի՝ ուղեկցելով խաղաղ բնակչության, այդ թվում մանկահասակ երեխաների, ծերերի դաժան սպանություններով, առևանգումներով, խոշտանգումներով և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններով:

Ցավոք, միջազգային հանրությունը, առաջնահերթ համարելով ադրբեջանական ծագում ունեցող էներգետիկ աղբյուրների շահը, այս ամենը դիտարկում է իբրև տվյալ երկրի ներքին խնդիր՝ անտեսելով, որ անգամ այդ դեպքում դրանց լուծումները ևս կանոնակարգված են մարդու իրավունքների միջազգային նորմերով։ Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ խաղաղապահ առաքելություն ստանձնած Ռուսաստանի Դաշնությունը տարաբնույթ, հաճախ ոչ ընկալելի և անհիմն պատճառաբանություններով, որոնց թվում հարկ է նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համատեքստում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս համարելու» առնչությամբ Հայաստանի բարձրագույն իշխանության, որևէ իրավական արժեք ու ուժ չունեցող, զուտ քաղաքական հարթության վրա արված հայտարությունը իբրև հիմք ընդունելով, հավուր պատշաճի չի կատարում իր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի ժողովրդի առջև ստանձնած առաքելությունը։ Ներկա պահին լրջորեն վտանգված է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու բնակչության կյանքի իրավունքը։

Սրա մասին է վկայում նաև այն, որ Ադրբեջանի իշխանության կողմից ընդունված նորմատիվ իրավական փաստաթղթերում արդեն անթաքույց ամրագրված է Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ռազմավարական ծրագրերն ու ռազմական պլանավորումները: Նշված իրավական փաստաթղթերում «Հայաստանի Հանրապետություն» եզրույթը փոխարինվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթով, ինչը սկզբունքային հակասության մեջ է գտնվում ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային-իրավական այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և արժեքների հետ: Խորը տագնապով և անհանգստությամբ արձանագրում ենք նաև այս իրողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք, ազգային և պետական շահերի հետ աղերս չունեցող արձագանքները, ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի բացակայությունը, որոնք ոչ միայն չեն նվազեցնում Հայաստանի և Հայ ժողովրդի վրա կախված գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ:

Անվիճելի է, որ ստեղծված վիճակը հետևանք է առաջին հերթին ազգային շահերից չբխող, Հայաստանի իշխանությունների՝ ՀՀ Սահմանադրության և ՀՀ անկախության հռչակագրի հիմնարար սկզունքների և հիմնադրույթների դեմ գործելու քաղաքականության, դիտավորությամբ կամ անհրաժեշտ չափով չհաշվարկված ու չհիմնավորված հայտարարությունների և գործողությունների, ինչի արդյունքում այսօր ՀՀ-ն հայտնվել է միջազգային մեկուսացված վիճակում, զրկվել է որևէ իրական ու գործուն դաշնակիցներից,, մնացել է միայնակ իր դարավոր թշնամիների դեմ:

 

Բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ նշված իրողությունների համատեքստում` ՀՀ իշխանությունների կողմից աղետալի իրավիճակի առերևույթ բարելավմանն ուղղված քայլերի ակնկալիքը դառնում է վերացական և առարկայազուրկ։ Կարևոր ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անունից միջազգային պայմանագրեր կնքելու, իրավունքներ և պարտավորություններ ստանձնելու ողջ գործընթացում անհրաժեշտ է խստորեն պահպանել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Սահմանադրությունների և դրանց հիման վրա ընդունված օրենսդրության պահանջների ամբողջական իրացումը:

Այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն առնչվող ցանկացած միջազգային պայմանագիր ենթակա է վավերացման բացառապես ՀԱՆՐԱՔՎԵԻ միջոցով, որը պետք է արտահայտի Հայաստանի ողջ ժողովրդի կամքը: Պահանջում ենք նաև, որ Հայաստանի բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք ձեռնպահ մնան Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված բոլոր տեսակի, այդ թվում՝ Հայաստանի պատմական տարածքները անհարկի ադրբեջանական կամ թուրքական համարելու կեղծ, անհիմն և հակահայկական հայտարարություններից և ձևակերպումներից` թշնամական պետությունների կողմից իրենց ցեղասպան գործողություններն արդարացնելու հնարավորություն չընձեռելու նպատակով:

Առաջնահերթ և հրատապ ենք համարում Արցախի ժողովրդի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ամրագրումն ու դրա ապահովման ու երաշխավորման գործուն մեխանիզմների ներդրման նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև իրենց հայրենիքը հարկադրաբար լքած Արցախի մեր հայրենակիցների արժանապատիվ կենսագործունեության ապահովումը Մայր Հայաստանում:

Հայաստանի իշխանության ուղիղ պարտավորությունն է ապահովել և երաշխավորել Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ զտումներից, խոշտանգումներից, ցեղասպանության այլ դրսևորումներից պաշտպանվելու, կյանքի իրավունքի, ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանությունը՝ համակարգված և ոչ տարերային քաղաքականությամբ։ Հայաստանի և Արցախի ժողովրդի առջև Արցախի մարտահրավերներին դիմագրավելու հարցում հանրության ներուժը համախմբելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համատեքստում, ՀՀ իշխանություններից պահանջում ենք արմատապես կանխարգելել ներքին ատելություն հրահրելուն հանգեցնող և մարդու սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ ուղեկցվող ուժային կառույցների և իրավապահ ու դատական համակարգի ապօրինի գործողությունները, իսկ վերջիններիս հորդորում ենք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, բացառել քաղաքական դրդապատճառներով որոշումների կայացումը, ինչպես նաև ազգային և պետական շահին հակասող՝ քաղաքական ընդդիմախոսների հետապնդման գործիք դառնալը:

Դա ստորացուցիչ, իրավաբանին և արժանապատիվ Հային ոչ վայել վարքագիծ է, ինչին այսօր ամեն քայլափոխի ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում: Ողջ հայ ժողովրդի համար ստեղծված այս օրհասական վիճակում պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ ձեռնամուխ լինել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը՝ ապահովելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և իրենց պատմական հայրենիքում անվտանգ ու բարեկեցիկ ապրելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Նշված հիմնավոր պահանջները կատարելու ցանկության բացակայության կամ անկարողության պարագայում առաջարկում ենք դրսևորել անհրաժեշտ կամք և պատասխանատվություն` հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի ապագայի, հրաժարվելու իշխանությունից` բացառելով մեր երկրի համար կործանարար սոցիալ-քաղաքական ցնցումները։ Կոչ ենք անում աշխարհի բոլոր պետություններին, միջազգային բոլոր կազմակերպությունների, գիտակրթական հաստատություններին ու կառույցներին այսուհետ զերծ մնալ ձևական կոչերից ու հորդորներից և իրական ջանքեր գործադրել ճանաչելու իր պատմական տարածքում բնակվող հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքը և դադարեցնելու Արցախում տեղի ունեցող ողբերգությունը:

Գագիկ Ղազինյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գևորգ Դանիելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արա Գաբուզյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահե Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վոլոդյա Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահրամ Ավետիսյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սերգեյ Առաքելյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորիկ Այվազյան իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Տարոն Սիմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վահե Գևորգյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նարինե Դավթյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ալվարդ Ալեքսանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տաթևիկ Դավթյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Թավադյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արփինե Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սիմոն Ֆարմանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արտակ Ասատրյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արթուր Ղազինյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Վարդանյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արման Թաթոյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդան Այվազյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հասմիկ Ենգոյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սայադ Բադալյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Օլիմպիա Գեղամյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Տիգրան Խաչիկյան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Վարդ Եսայան իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Արսեն Հովհաննիսյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղուկասյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշխեն Սողոմոնյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռուբինա Պետրոսյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Կարեն Հակոբյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Տիգրան Նաղդալյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Ռոզա Աբաջյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Գևորգ Վիրաբյան իրավաբանական գիտությունների թեկնածու

Աշոտ Պետրոսյան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի արհբյուրոյի նախագահ

Գոհար Ավագյան ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Դավիթ Թովմասյան ասպիրանտ, գիտական խորհրդի անդամ

Էլիդա Գրիգորյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մանե Խաչատրյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիամ Նիկոյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Մարիա Հովհաննիսյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Լիաննա Սերոպյան ուսանող, գիտական խորհրդի անդամ

Թամարա Ղազարյան ուսանող, գիտական խորհրդի անդամ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
In support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in Germany
Most Popular