Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Հրդեհ Բայանդուր գյուղում ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասին Պուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունը Ովքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-ի Կոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Շառլ Միշել Բաքուն համաձայնել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. քննարկում ԿԳՄՍՆ-ում

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում,, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:

«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ  այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։

«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։ 

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքային մարմինների ներկայացուցիչները պարբերաբար այցելում էին նմանօրինակ ընտանիքներին՝ հասկանալու, թե վերոնշյալ երեխաներն ինչպիսի աջակցության կարիք ունեն, փորձում էին լուծումներ գտնել:

«Այս օրերին ևս պետք է շարունակել նմանատիպ աշխատանքները»,- ասել է նախարարը:

Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին և առաջարկել իրենց ջանքերն ուղղել բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության կազմակերպմանը. «Առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աշխատանքներ»:

Նախարարը նաև առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնք տարաբնույթ են՝ կարիքների գնահատում, խնամք, հոգեբանական աջակցություն, ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններ, արտադասարանական խմբակներ, կրթամշակութային նախագծեր, աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներին և այլն։

Ամփոփելով խոսքը՝  նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Adidas-ը թողարկել է կոշիկի տուփի տեսքով թրենդային պայուսակՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀրդեհ Բայանդուր գյուղումԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրության մարման մասինՊուտինը կարծում է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը կընդլայնի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև փոխգործակցությունըՈվքեր են վերադառնում գերությունից․ Բաքուն անուններ է հրապարակել Արտակարգ դեպք՝ Երևանում. ընտանիքի 9 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ Ո՞ւմ է պատրաստվում վերադարձնել Ադրբեջանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 16,456-իԿոչ եմ անում հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել․ Շառլ ՄիշելԲաքուն համաձայնել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանըԻնչպես է «Հայասաթ-1»-ն անջատվում հրթիռից (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարելԲուենոս Այրեսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող հայտարարություն Հայկական կողմը դրական է արձագանքել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկին Իրանի նախագահը կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումըԱրտաշատում վարորդը հարձակվել է պարեկների վրա, վթարային իրավիճակ ստեղծելՀՀ-ն հանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի նստաշրջանը հյուրընկալելու իր հայտը և աջակցում Ադրբեջանի հայտին Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների․ հայտարարություն Ինչու բռնապետ Ալիևը որոշեց արտահերթ նախագահական ընտրությունների գնալ. ադրբեջանագետի անդրադարձը Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցում մենք կարձանագրենք հաջողություն. Անդրանիկ Քոչարյան «Զոռբայությամբ» համայնքապետ դարձածները. ո՞վ է հաջորդըՎիետնամում ուսուցչուհին կորցրել է գիտակցությունը աշակերտների կողմից ծեծի ենթարկվելուց հետոՄանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող Իրանի նախագահը Պուտինին ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը Դանիայի իշխանություններն արգելել են Ղուրանի այրումըՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին այլևս չեն կարող բենզալցակայան անվանելՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Դավիթ ԽուդաթյանՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Կիպրոսում Պուգաչովային սպասարկած վաճառողուհուն սպառնացել են աշխատանքից հեռացնելՓաշինյանին ներկայացվել է ԲՏԱ նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը Թուրքիան և Հունաստանը ստորագրել են բարեկամության ու բարիդրացիության մասին հռչակագիր50 անձանցից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մարաշի անձնագրայինի պաշտոնյաների գործն ուղարկվեց դատարան Հայաստանի խորհրդարանն ընդունեց 2024-ի պետբյուջեի նախագիծը Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովըԲրյանսկում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին Իսպանիայում դպրոցականը ռեկորդային չափերի լոքո է բռնելMercedes Vito-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Պարոն Սուքիասյան, խնդրում եմ ինձ նկատողություն մի արեք. Ալեն ՍիմոնյանՀՀ փոխվարչապետը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վեճերը լուծել խաղաղ ճանապարհովԼարսը բաց է նաև բեռնատարների համար ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներՉեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանՄասկի SpaceX-ը գնահատվել է 175 միլիարդ դոլար. Bloomberg Կկատարվի Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի վերջին օծման և թաղման կարգը Թունիսում անցկացվել են հայ-թունիսական առաջին քաղաքական խորհրդակցությունները Հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը
Ամենադիտված