ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան Օսկանյան Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դի Հռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը Արայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Արցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին Ադրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը 

Սովորողների, աշխատողների կողմից կրթության իրավունքի խախտմանն ուղղված վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության. ԵՊՀ

Հասարակություն

ԵՊՀ-ի թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ-ն:

Հայտարարությունում ասվում է. «Երևանի պետական համալսարանը այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում հարկ է համարում մեկ անգամ ևս բոլոր սովորողներին ու աշխատողներին հիշեցնել ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի պահանջները՝ կոչ անելով չխախտել կրթության սահմանադրական իրավունքը և պահպանել բուհի ինքնակառավարման սկզբունքը։        

ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, որի կենսագործումը ներառում է կրթական կազմակերպություններում որակյալ կրթության ապահովումը, կրթական համակարգի բնականոն գործառութավորումը, ներառյալ՝ պատշաճ կառավարումը, այդ իրավունքի կենսագործման ու պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 22․02․2022թ․ ՍԴՈ-1629 որոշումը)։     

Պետությունը պարտավոր է ապահովել կրթության իրավունքի իրականացումը՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից («Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):     

Ելնելով ՀՀ օրենսդրության հիման վրա գործելու պարտավորությունից՝ ԵՊՀ կանոնադրությամբ ամրագրվել են կրթության իրավունքի ապահովման համար սովորողների և աշխատողների պարտականությունները (ԵՊՀ կանոնադրության 123-րդ և 128-րդ կետեր), որոնցից ուղղակիորեն հետևում է, որ ԵՊՀ աշխատողները պարտավոր են ապահովել ԵՊՀ-ում աշխատաժամանակի ռեժիմը։

Ստեղծված իրավիճակում ԵՊՀ-ում կրթության կազմակերպման ընթացքում ԵՊՀ սովորողների և աշխատողների կողմից քաղաքական տարբեր բնույթի հայտարարությունները, կոչերը խախտում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բուհի ինքնակառավարման սկզբունքը, որը կրթական համակարգի անքակտելի բաղադրատարր է և ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարական (1997թ.)/ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանություն/Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»)։

ՀՀ Սահմանադրական դատարանը, 02․08․2021 թվականի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատելով բուհերի ինքնակառավարման սկզբունքի մի քանի կարևոր տարրեր,  արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»։

Բուհի ինքնակառավարման սկզբունքի երաշխավորմանն է ուղղված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը արգելում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում հասարակական-քաղաքական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը (տե՛ս նաև ԵՊՀ գործող կանոնադրության 19-րդ կետը)։

Վերոգրյալից բխում է, որ բուհի ինքնակառավարման սկզբունքը կոչված է երաշխավորելու, որ բուհը զերծ մնա ցանկացած եղանակով քաղաքական որևէ միջամտությունից։ Այս համատեքստում խիստ մտահոգիչ է վերջին շրջանում ԵՊՀ գործունեությանը քաղաքական տարբեր կոչերի, հայտարարությունների միջոցով միջամտությունը, ինչի արդյունքում խախտվում են թե՛ կրթության սահմանադրական իրավունքը, թե՛ բուհի ինքնակառավարման սկզբունքը։       

Հայտնում ենք, որ ԵՊՀ-ն հետևողական է լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում։

Միաժամանակ ընդգծում ենք, որ ԵՊՀ սովորողներն ու  աշխատողներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող է իրականացվել կրթական գործընթացից դուրս։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱջակցության շահավետ ծրագրեր՝ անասնապահությամբ զբաղվողների համար Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումըԱրայիկ Հարությունյանը Էմիրի դիվանի ղեկավարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրցախի ԱԺ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներինԱդրբեջանը Շուշիում ոչնչացնում է հայկական հետքը ​​​​​​​Այսօր փակ կլինի Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունըՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետԻնչու բանտարկվեցի, որովհետև ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ․ Տաթևիկ Վիրաբյան Բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը, ինչու՞ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջՉպետք է մեկուսանալ, պետք է հավատալ հրաշքների․ հաջողության պատմությունների արշավը շարունակվում էՀրդեհ՝ Ծաղկաձորում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցԱրցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է ԱլիևինԵրբևիցե չէի պատկերացնում՝ մեր ժողովուրդը այսքան համերաշխ կընդունի Արցախի կորուստը․ Սենոր ՀասրաթյանՊարեկները 20 օր անց հեռացրել են КамАЗ-ը փողոցի ամենաբանուկ հատվածից«Մնայիք, պայքարեի՞ք». պայքարել ենք ու ահռելի զոհեր ենք տվել, պիտի վերացնենք այս խոսքերը. Արցախի ՄԻՊՆԳՆ ոստիկանությունն ամփոփվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի արդյունքներըՈ՛չ մի ինտեգրում, Արցախը գոյություն կունենա` չնայած Բաքուն ոչնչացնում է արցախցիների իրավունքներըՍլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն էՆախագահը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ շուրջ ներպետական գործընթացներըՏաշիր քաղաքում հրդեհ է բռնկվել․ 80 խոշոր եղջերավոր կենդանի են տարհանել «Այսքանից հետո Նիկոլի պաշտոնավարումը բնական չէ, Հայաստանի չոքած վիճակը բնական չէ»․ Արմեն ԱշոտյանՄարդու իրավունքների պաշտպանության, Արցախի հարցով համաժողով. Ուղիղ Հնարավոր է կարճատև անձրև, գիշերը՝ մառախուղ Հայաստանը վերահաստատում է կոռուպցիայի դեմ իր անսասան պայքարը՝ ԵՄ-ի հետ համագործակցությամբ․ ՀՀ ԱԳՆԱրևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Մի խումբ արցախցիներին ասեմ, որ քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերդառնա. պատգամավորՏարադրամի փոխարժեքներն՝ այսօրՀՀԿ-ականները ծաղկեպսակ ու «իշաոտնուկներ» են բերել ՄԻՊ գրասենյակ՝ ի նշան բողոքիՄիրիջանյանը պատերազմի ընթացքում մեծածավալ օգնություն է ուղարկել, հիմա նրան դատում են․ իրավապաշտպանՎայոց ձորի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներԲողոքի ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂՌուսական բազայի ռազմական ոստիկանությունը Գյումրիում ՌԴ քաղաքացու է ձերբակալել․ «Ազատություն»Ամենաանսպասելի չեմպիոնների վարկանիշըԹուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի․ ՖիդանԲախվել են «Աուդի Ա4» և «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժածՇենգավիթում ամանորյա ձևավորման աշխատանքներ են․ այսօր և վաղը փողոցներ փակ կլինենՌազմական երաժշտությունը զենքից պակաս կարևոր չէ․ պատվով ենք պահում Հայաստանի անունըԱՄԷ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածություններըԱնհրաժեշտ են բոլորիս համատեղ ջանքերը․ ՄԻՊ ուղերձը՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ
Ամենադիտված