Վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա է բացահայտվել․ գործն ուղարկվել է դատարան Պապիկյանն անձամբ է ճնշում Ալավերդու ավագանու անդամներին՝ ընդդիմադիր համայնքապետին հեռացնելու համար. Զուրաբյան Հայաստանի և Եգիպտոսի նախագահները հանդիպել են Դուբայում․ մանրամասներ Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արել Մանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարից Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիները Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին 

Եվրամիությունը մանրամասներ է ներկայացրել Գրիգորյան–Հաջիև հանդիպումից

Արտաքին Քաղաքական
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական խորհրդականներ Սայմոն Մորդյուի և Մագդալենա Գրոնոյի հովանու ներքո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, որին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդականներ Էմանուել Բոնը և Յենս Պլյոտները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Էկատերինա Կասինջը:
 
«Նախագահ Միշելը միացավ մասնակիցներին՝ կարճ մտքերի փոխանակման համար: Եվրամիությունը մասնակիցներին առաջարկել է մտքեր փոխանակել տեղում առկա իրավիճակի և տեղի բնակչության անհետաձգելի կարիքների բավարարմանն ուղղված տարբեր ջանքերի շուրջ: Եվրամիությունը ուշադիր հետևում է այս բոլոր զարգացումներին և ամենաբարձր մակարդակով ներգրավված է քաղաքացիական բնակչության համար ռազմական գործողությունների հետևանքների մեղմմանն ուղղված աջակցությանը: ԵՄ-ն այս համատեքստում վերահաստատել է անցած շաբաթ Ադրբեջանի ռազմական գործողության վերաբերյալ իր դիրքորոշումը:
 
Հիքմեթ Հաջիևը ուրվագծել է Ադրբեջանի կողմից մարդասիրական օգնության տրամադրման և տեղի բնակչության անվտանգության ապահովման ծրագրերը: ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական կազմակերպությունների և իրավապաշտպանների համար թափանցիկությունն ու հասանելիությունը, ինչպես նաև Ադրբեջանում Ղարաբաղի հայերի ապագայի վերաբերյալ Բաքվի տեսլականի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայությանը։
 
Հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց նաև կարծիքներ փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների հնարավոր հանդիպման վերաբերյալ, որը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում:
 
Մասնակիցները ի գիտություն ընդունեցին Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայի հնարավոր հանդիպումը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
 
Այս կապակցությամբ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել հստակ քայլերի շուրջ, որոնք առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ կարող են առաջ մղել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, օրինակ՝ սահմանների սահմանազատումը, անվտանգությունը, հաղորդակցությունները, հումանիտար հարցերը և խաղաղության պայմանագիրը:
 
Անհրաժեշտ են հստակ գործողություններ և վճռական փոխզիջումային լուծումներ կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով։
 
ԵՄ-ն կարծում է, որ Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից տարածքային ամբողջականությանը և միմյանց ինքնիշխանությանն իրենք հանձնառությունը հրապարակայնորեն հաստատելու համար՝ ավելի վաղ Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,- նշված է ԵՄ հաղորդագրության մեջ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա է բացահայտվել․ գործն ուղարկվել է դատարանՊապիկյանն անձամբ է ճնշում Ալավերդու ավագանու անդամներին՝ ընդդիմադիր համայնքապետին հեռացնելու համար. ԶուրաբյանՀայաստանի և Եգիպտոսի նախագահները հանդիպել են Դուբայում․ մանրամասներԱՄՆ-ում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ ցուցարարն ինքնահրկիզվել էԵրթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՄանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարիցՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիներըՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԲացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ
Ամենադիտված