Հայտնաբերվել է ևս 5 աճյուն
Society![Հայտնաբերվել է ևս 5 աճյուն](/timthumb.php?src=disc/26-09-23/f44b9e5ea35bc73232575d2bb5414911.jpg&w=780)
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։
Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ–ը։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
![](banners/armflix.jpg)