Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է. ԱՄՆ Պետդեպ
Արտաքին Քաղաքական

Միջազգային դիտորդների տեղակայման հստակ մեխանիզմը քննարկվում է ԱՄՆ-ի և տարածաշրջանում գործընկերների ու դաշնակիցների միջև: Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպ-ի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Այդ մեխանիզմները դեռ քննարկվում են, չեմ ցանկանում կանխատեսումներ անել,»,-ասել է Միլլերը։
Միլլերը հավելել է, որ Պետքարտուղարը խոսել է Ալիևի հետ և բացառել ռազմական գործողությունները, ընդգծել խաղաղ բնակիչների համար անվերապահ պաշտպանության և ազատ տեղաշարժի անհրաժեշտությունն ու մարդասիրական օգնության անարգել մուտքը Արցախ։
Ալիևն ասել է, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի։