Վրաստանում իջեցվել են պետական դրոշները
Georgia![Վրաստանում իջեցվել են պետական դրոշները](/timthumb.php?src=disc/27-09-23/63bc1d7d6393ae8c8d584f400cbe3c67.jpg&w=780)
Վրաստանում Սուխումիի օկուպացիայի 30-ամյակի և աբխազական պատերազմի զոհերի հիշատակի կապակցությամբ պետական և կառավարական հիմնարկների վարչական շենքերում իջեցվել են պետական դրոշները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Տարելիցի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի, նախարարությունների, կառավարության և նախագահի աշխատակազմի առջև դրոշը իջեցվել է։
Հոբելյանի կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ օկուպացիայի տակ մնացած շրջանների ազատագրումը և երկրի միավորումը մնում են Վրաստանի պետության և հասարակության առջև ծառացած հիմնական խնդիրները։
Կառավարության ղեկավարը նշել է, որ Վրաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը։
![](banners/armflix.jpg)