Երթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արել Մանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարից Փրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիները Սուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է Բացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացին Արտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբ ՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովին Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում Նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվի 

ՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը

Վերլուծական

44-օրյա պատերազմից հետո երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը բանակցությունների առանցքային հարցերից է։ Այս գարնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծվեց, որը գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը։  Այսօր Ադրբեջանը խոսում է «համապարփակ փաստաթղթի», այլ ոչ թե պարզապես դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին․ հասկանալի է, որ Ադրբեջանի համար դելիմիտացիան իր մեծ պլանների մի փոքր մասն է։ Այս հարցում նրան անվերապահորեն զորակցում է Թուրքիան՝ Հայաստանին ուղղված «փաթեթային լուծման» գնալու պարբերական հորդորների տեսքով:

Փաշինյանը պնդում է, որ առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է։  Եվ այստեղ հարց է առաջանում, թե Հայաստանի սահմանների ո՞ր քարտեզներն են «օրինական» միջազգային իրավունքի տեսանկյունից։ Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»  մի հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացված են Ադրբեջանի պահանջները հայկական կողմին։ Կետերից մեկը հենց սահմանագծմանն է վերաբերում։ Ըստ այս հրապարակման՝ Բաքուն գործընթացը ցանկանում է իրականացնել 1919-20 թվականների քարտեզներով: Սակայն, հայաստանցի քարտեզագիրներն ու պատմաբանները պնդում են՝ 1919-20 թվականների քարտեզները որևէ իրավական հիմք չունեն, և դրանց հիման վրա դեմարկացիա ու դելիմիտացիա սկսել պարզապես հնարավոր չէ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի տակ հասկանում է բացառապես սեփական շահերին համապատասխանող եւ ոչ փոխզիջումային տարբերակ: Ինչպես արդեն գրել էինք՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը կարող  է ադրբեջանական կողմին զիջել այսպես կոչված՝ անկլավները: Տավուշի «անկլավները» Ադրբեջանին հանձնելով՝ ունենալու ենք ռազմավարական մի շարք խնդիրներ։ Հայաստանը Վրաստանին ու Ռուսաստանին կապող ճանապարհի մի քանի հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ կհայտնվեն։ Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին: Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը: Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերի տարածքները հանձնելու դեպքում մոտակա Այգեհովիտ ու Դիտավան գյուղերը սահմանագծից հեռու կլինեն մոտ 300-500 մետր, իսկ Ազատամուտ գյուղը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի նման կիսվելու է: Ադրբեջանին հանձնվող տարածքների մեջ շրջանառվում է նաեւ Արարատի մարզի Տիգրանաշեն (նախկին Քյարքի) գյուղի անունը: Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը խուսափել այս գործընթացից։ Դելիմիտացիայից հրաժարվելը երբեք չի կարող պատերազմի պատճառ դառնալ իրավական տեսանկյունից։ Իրավական առումով պետությունները, ըստ այսօր գործող միջազգային իրավունքի, ունեն ուժի գործադրման իրավունք միայն երկու դեպքում։ Առաջինը ինքնապաշտպանության իրավունքն է, երբ քեզ վրա հարձակվում են, մյուսը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թողտվությունն է, երբ կա համապատասխան միջազգային կառույցի բանաձև։ Մենք, ըստ էության, գործ չունենք այս դեպքերից որևէ մեկի հետ և պնդել, որ մի կողմը չի իրականացնում դելիմիտացիա կամ մի կողմը չի համաձայնվում կատարել պարտավորությունները՝ կլինեն դրանք բանավոր խոստումների տեսքով, թե պայմանագրից բխող պարտավորություններ, սխալ է։ Նման պնդումները որևէ կերպ չեն կարող հիմնավորել կամ արդարացնել ուժի գործադրումը, որովհետև դրանք ինքնապաշտպանության իրավունքի կատեգորիայի տակ չեն ընկնում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ ցուցարարն ինքնահրկիզվել էԵրթևեկության քարտեզներով կարմիր քարտ ցույց տուր Փաշինյանին․ «Զանգ»-ը հայտարարություն է արելՄանրամասներ՝ Շիրակում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարիցՓրկարարները մարել են «Դիլիջան ազգային պարկ»-ի հրդեհը․ աշխատանքներին մասնակցել են նաև գյուղացիներըՍուրբ Առաքյալների և առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն էԲացահայտվել է 93-ամյա կնոջ սպանությունը․ ձերբակալվել է 24-ամյա համագյուղացինԱրտարժույթի փոխարժեքները՝ դեկտեմբերի 2-ի դրությամբԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունըՄԻՊ-ը Վրաստանում է․ մասնակցում է տարածաշրջանային համաժողովինՍոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում էՀայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածումՆախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ապօրինի գույքը կբռնագանձվիՀաստատակամ ենք խորացնել համագործակցությունը․ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ ԱՄԷ-ի նախագահինԹուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ․ Sputnik ԱրմենիաԳյումրի քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենաՀայաստանը հաստատել է իր հավատարմությունը քիմիական զենքի չտարածման ծրագրինՀայաստանում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվումԴեկտեմբերի 2. Օրվա խորհուրդ«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞նԱռաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականըԻսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվելԴիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Ժողովուրդ». Նախկին պատգամավորը ՊԵԿ-ի հետ դատական քաշքշուկների մեջ է ընկել«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»«Ժողովուրդ». Ինչպես է պատրաստվում Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել 2024 թվականի բյուջենԱրհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի լիազորությունը կավելանա ևս մեկով. նոր որոշումՈ՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»ԱՄՆ-ն Իսրայելին մատակարարել է հակաբունկերային ռումբեր և արկեր․ ԶԼՄԳազայում թուրքական լրատվամիջոցի օպերատոր է զոհվել (լուսանկար)Էրդողանը ծրագրում է 23,5 միլիարդ դոլար ներգրավել՝ տրանսպորտային միջանցք ստեղծելու համարՀՀ–ն հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից կրիպտոակտիվների վերաբերյալ․ ԲադասյանՊուտինն ավելացրել է ՌԴ զինված ուժերում զինծառայողների հաստիքային թվաքանակը ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան հայրենիքը․ Բագրատ Սրբազան«Հաճախ վարորդները ձևացնում են, թե ամրակապված են»․ ՆԳՆ-ն զգուշացնում է Սպիտակի քաղաքապետին սպասարկող Lexus-ը վթարի է ենթարկվել. Shamshyan․comԱլավերդիում ստացել ենք ժողովրդի վստահությունը, չենք թողնելու այն իշխանատենչներին․ «Ապրելու երկիր» Հայաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկ աշխարհի առաջնության եզրափակչում են Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետՀայաստանի քաղաքական բռնազավթմանը հետևում է նաև հայագիտության դաշտի բռնազավթումը․ Արմեն Այվազյան«Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ զարգացնելու Հայաստանում տիեզերական գործունեությունը․ ԲՏԱՆ Երևանի քաղաքապետարանում տիրում է համակարգային կոռուպցիա․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
Ամենադիտված