Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, նրա իրավունքները կպաշտպանենք. Պեսկով
Արտաքին Քաղաքական

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «տեղեկություն չունի» Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստան մեկնելու ժամանակ ձերբակալելու մասին։
«Ճիշտն ասած՝ ես նման տեղեկություն չունեմ, ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ուրեմն պետք է տեղեկություն ստանանք։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը:
«Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա այլ հարց է: Չգիտեմ՝ առհասարակ նա ունի՞ արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն, թե՞ ոչ»,-հավելել է Պեսկովը: