Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի Արցախի բնակչության համար
Բլոգոսֆերա

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի թվի աճից։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է Ալբարեսը։