Կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել Լեռնային Ղարաբաղ. Պետեր Ստանո
НКԲաքուն դեռ միջազգային դիտորդներին Ղարաբաղ չի թողել, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու, ինչպես նաև անկախ մոնիթորինգ իրականացնելու համար, մասնավորապես այն բանի, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Առայժմ նման թույլտվություն չի տրամադրվել», - ասել է Ստանոն:
Նախկինում Ադրբեջանի իշխանությունները նշել էին, որ ոչ մի իմաստ չեն տեսնում տարածաշրջան օտարերկրյա դիտորդներ ներգրավելու մեջ։