Մենք տեղյակ ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին, ուշադիր հետևում ենք իրավիճակին․ ԱՄՆ Պետդեպ
Արտաքին Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերն այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Վաշինգտոնը մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն կողմերը իրենք պետք է գտնեն կարգավորման բանաձևը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»․
«Պետքարտուղարը ուղիղ զրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի հետ, մեր մի շարք պաշտոնյաներ այցելել են տարածաշրջան ոչ միայն վերջին շաբաթվա ընթացքում կամ 10 օրվա ընթացքում, երբ սկսսվեցին ռազմական գործողություններ, այլ ամիսներ առաջ։ Մենք ամեն ինչ արել ենք դիվանագիտական լուծշում գտնելու համար, բայց, ի վերջո, չպետք է մոռանալ, որ այստեղ առկա են երկու կողմեր, որոնք ուղղակի ունեն տարաձայնություններ: Մենք կարող ենք անել ամեն ինչ՝ նրանց մոտեցնելու համար, բայց, ի վերջո, նրանք պետք է համաձայնվեն խոսեն միմյանց հետ և ի վերջո, հանգեն ինչ-որ կարգավորման: Դա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել՝ շարունակել խաղալ մեր դերը՝ այս գործընթացին աջակցելու համար»,- նշել է Միլերը:
Նա պատասխանել է նաև վերջին շրջանում Ռուսասատնի ունեցած դերի մասին՝ շեշտելով.
«Իհարկե, չեմ կարծում, որ Ռուսաստանն այստեղ արդյունավետ դեր է խաղացել անցած շաբաթվա ընթացքում։ Եղել են պահերր, երբ մենք ականատես ենք եղել, որ նրանք նպաստել են բանակցություններին, և մենք ողջունել ենք դա, բայց, անշուշտ, վերջին շաբաթվա ընթացքում նրանց դերն արդյունավետ չի եղել այս իրավիճակում»,- ասել է նա:
Միլերը նաև պատասխանել է Լաչինի միջանցքը հատելուց Ադրբեջանի կողմից գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին հարցին՝ նշելով. «Մենք տեղյակ ենք ձերբակալության մասին: Ուշադիր հետևում ենք իրավիճակին: Այսօր այլ մեկնաբանություն չունեմ»,- նկատել է պետքարտուղարության խոսնակը: