Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում


«Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի»- այդ մասին հայտնում է «Մենք Արցախն ենք». նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանը։
«Հաշվառումն իրականացվելու է Գորիսում, հետո՝ Վայքում»,- նշել է նա։
Նշենք՝ այս պահի դրությամբ՝ 35 491 մարդ հաշվառվել է Արցախից տեղափոխման, կարիքների գնահատման համար։