ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը Հայտնի են 2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքները Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Կանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Մարկեդոնով 40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է․ ԵԱՀԿ գործող նախագահ ԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերին Ընդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներին 

ՀՀ որ բնակավայրերի տարածքով է Փաշինյանը պատրաստվում միջանցք տրամադրել Ալիևին

Վերլուծական

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ինչպես հայտնի է, նախատեսվում է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում․ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»,- ասված է պատերազմի ավարտին կնքված եռակողմ հայտարարության մեջ։ 

ՀՀ իշխանությունները թեպետ չեն շտապում տեղեկացնել, թե ապաշրջափակված ճանապարհները որտեղով են անցնելու, այսինքն` Ադրբեջանից Թուրքիա և հակառակը՝ որ ուղիներով են կապվելու, սակայն Սյունիքում խոսում են, որ քննարկվում է 4-5 ճանապարհի տարբերակ:  Ամենահավանական տարբերակը համարվում է այն, որ Նախիջեւանի ու Ադրբեջանի արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային ուղին հավանաբար կանցնի Անգեղակոթ գյուղով;

Նախ՝ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ ճանապարհը (միջանցքը) աշխարհագրական տեսակետից, եթե, իհարկե, կյանքի կոչվի:

Սկսենք Անգեղակոթից ու Շաղատից. գտնվում են Սիսիան-Նախիջեւան երբեմնի ճանապարհին: Սիսիան-Նախիջեւան սահմանային ջրբաժանն այդ հատվածում Բիչանակ լեռնանցքն է՝ 2346 մ բարձրությամբ:

Ադրբեջանի սահմանադուռն այդտեղ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Բիչանակ գյուղն է (հայերենով՝ Բջնակ կամ Բջնաղ), որտեղով էլ ժամանակին անցել է ճանապարհը: Այսինքն՝ ավտոճանապարհը (միջանցքը)  բացվելու դեպքում թուրք-ազերին Անգեղակոթից կմտնի Շաղատ, ապա՝ Շահբուզի շրջան, որի նույնանուն շրջկենտրոնը Նախիջեւան քաղաքից մոտ 30 կմ հյուսիս-արեւելք է:

Ի դեպ, Շահբուզի տարածքը համապատասխանում է Սյունյաց աշխարհի Ճահուկ գավառի արեւելյան մասին՝ Շահապոնք գավառակին, որը վերջնականապես հայաթափվեց 1960-ականներին:

Հիմա՝ գլխավոր հարցը, որը, համենայնդեպս, հրապարակավ չի քննարկվում: Հարցը հետեւյալն է՝ իսկ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ինչպե՞ս է թուրք-ազերին հասնելու Անգեղակոթ-Շաղատ, որտեղից էլ՝ Բիչանակ:

Ըստ պետական պաշտոնյաների հայտարարությունների՝ ճանապարհը (միջանցքը) սկիզբ է առնելու Կուբաթլիից, որից հետո անցնելու է Ներքին Խնձորեսկի տարածքով, ապա՝ Խնձորեսկի գյուղամիջով եւ դուրս է գալու Գորիս-Ստեփանակերտ մայրուղի: Այդ մայրուղիով թուրք-ազերին մտնելու է Գորիս քաղաք՝ անցնելով Արցախյան խճուղով եւ միանալով Մ-2-ին:

Մ-2-ով հասնելու է Շինուհայրի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում Գորիս-Կապան այլընտրանքային նորակառույց ճանապարհը), հասնելու է Նորավանի խաչմերուկ (որտեղից սկիզբ է առնում եւս մեկ շրջանցող ճանապարհ՝ Լծեն-Տաթեւ ուղղությամբ), հասնելու է Սիսիանի եւ Իշխանասարի խաչմերուկ, Սիսիանի եւ Շաքիի խաչմերուկ, որից հետո՝ Անգեղակոթ տանող ճանապարհ: Այսպիսով, Անգեղակոթ-Շաղատ հասնելու համար թուրք-ազերին առնվազն պետք է անցնի Խնձորեսկի գյուղամիջով, Գորիս քաղաքի ամենաբանուկ թաղամասերով, Վերիշենի հարավային եզերքով; Այսինքն՝ այս ուղիով այդպես կոչված միջանցքի բացումը կործանարար ազդեցություն է թողնելու Սյունիքի վրա:

Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին ապահովել, որ ադրբեջանական կողմը կարողանա անարգել անցնել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Միաժամանակ, ընդգծեց Փաշինյանը, դա պիտի լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Անդրադառնալով ազատ տեղաշարժի մասին դրույթին` Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե դա էլ պետք է լինի Հայաստանի Սահմանադրության ու օրենսդրության շրջանակներում։ Սակայն, Բաքուն այս հարցում, կարծես թե, այլ կարծիք ունի և չի էլ թաքցնում, որ Փաշինյանից միջանցք ստանալու բանավոր համաձայնություն ունեն: Ստացվում է, որ Փաշինյանի և թիմի ապաշնորհ կառավարումը հանգեցրել է պատային իրավիճակի, երբ պետք է ընտրել վատի և վատագույնի միջև:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունըՀայտնի են 2023 թվականի աշխարհի ամենահարուստ ընտանիքներըՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելԷմիլի Ռատակովսկին լուսանկարվել է լողազգեստով և առանց դիմահարդարմանԿանադայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջասթին Թրյուդոյին և ԱԳ նախարար Մելանի Ժոլիին Ինչո՞ւ որոշեցին Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնել. Մարկեդոնով 40-ից ավելի անգամ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը հերթական անգամ սպառնում է կամրջից ցած նետվել Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱդրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է․ ԵԱՀԿ գործող նախագահԱՄՆ-ում հայտարարել են, որ չեն աջակցում Գազայում հրադադար հաստատելու կոչերինԸնդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին առաջարկներինՎերին Լարսի ճանապարհին շուրջ 1500 հայկական բեռնատար է կանգնած․ Sputnik Արմենիա «Աներևակայելի ցավ է պատճառել». Բրիթնի Սփիրսը երբեք չի հաշտվի հոր հետ«Ոչ մի բան ձեզ չփոխեց, պարոն Արսենյան»․ Ալեն Սիմոնյան20 ոստիկան կվերապատրաստվի Իտալիայում Ինչպե՞ս խախտել իրավական ակտերը, կրճատել ուսումնառության ժամկետն ու դառնալ պարեկ․ Yerkir.am Թողարկվել է Ժիրինովսկու պատկերով փոստային նամականիշՔՊ-ականների ամենաուշագրավ «կռուտիտները»՝ խոշորացույցի տակՈղբերգական դեպք՝ Երևանում․ սեփական տան վերելակի հորանում հայտնաբերվել է դիԱրցախից բռնի տեղահանման ժամանակ արված լուսանկարը՝ Reuters-ի «2023 թվականի լուսանկարները» շարքում Դիմակավորված անձինք ներխուժել են Կիանու Ռիվզի տունԱդելը կիպ կոստյումով ցուցադրել է կազմվածքը նիհարելուց հետոՈւկրաինան աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին Փարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում ենՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ասլան ԱվետիսյանԱրարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան Տիկնիզյանը հայտնել է, թե ինչ պայման են իր առջև դրել «Վերդերի» ներկայացուցիչներըՎարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․  Sputnik Արմենիա Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանըԱդրբեջանը Հադրութում տարբեր պատրվակներով ոչնչացնում է հայկական հետքը Ոգևորում է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը․ ՄԹ նախարար Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս Միլիարդատերը որոշել է այգեպանին որդեգրել և իր կարողությունը նրան կտակելԿարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ․ ՌուբինյանԱդրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցության համար․ BBCԷրդողանը գնահատել է աշխարհում անվտանգության մակարդակըՀռոմի պապն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին «Սևուկ է, կապույտ աչքերով». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռ Բրուտյանի երեխայի մասինՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանն ու արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին Տաթևիկ Վիրաբյանն ազատվել է տնային կալանքից Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել ենՀունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին Մանվել Բադալյանն ընտրվեց Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգըՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Իջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտել
Ամենադիտված