ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ
Emergency Case![ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա զոհ](/timthumb.php?src=disc/30-09-23/b6a00cb59efd5935d21a53b53895a47d.jpg&w=780)
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը շրջվել է. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։
Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «FAW» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոկռունկի օգնությամբ ուղևորի դին դուրս բերել բեռնատարի տակից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:
![](banners/armflix.jpg)