Ուկրաինան աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ասլան Ավետիսյան Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան Տիկնիզյանը հայտնել է, թե ինչ պայման են իր առջև դրել «Վերդերի» ներկայացուցիչները Վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․  Sputnik Արմենիա Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանը Ադրբեջանը Հադրութում տարբեր պատրվակներով ոչնչացնում է հայկական հետքը 

Ռուբեն Վարդանյանն իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա

Բլոգոսֆերա
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը եւ առաջադրված մեղադրանքին Ադրբեջանի կողմից:
 
«Ռուբեն Վարդանյանի ու այլ կարևոր խնդիրների մասին
 
Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։
 
Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադանք։

30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի եղել։ Եվ սա արձանագրված է գերտերությունների նախագահների ստորագրությամբ։
 
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ տող չկա ահաբեկիչների մասին, և 2020-ից ռուսական խաղաղապահ առաքելությունը չէր կարող պաշտպանել «ահաբեկիչների»։
 
ՀՀ իշխանությունները դիտավորյալ ձայն չհանեցին և թույլ տվեցին ադրբեջանական նարատիվի սրընթաց տարածումը, մենաշնորհային դիրքը։ Սա ավելի ուշ դառնալու է լուրջ քննության առարկա, բայց հիմա՝ այլ բանի մասին։
1. Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է «ահաբեկչության ֆինանսավորման» մասին մեղադանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում որևէ փաստաթղթում, որևէ հայտարարության մեջ, բանակցային որևէ ֆորմատում և միջազգային հանրության, գերտերությունների կողմից ստորագրված որևէ թղթում Արցախում ահաբեկիչ կամ ահաբեկչական խմբավորումների մասին խոսք չկա։ Հետևաբար՝ Ռ. Վարդանյանը չէր կարող ֆինանսավորելի ահաբեկչություն։ Սա շատ կարևոր է միջազգային իրավական հարթության մեջ միջազգային պաշտպանությունը կազմակերպելու համար։
 
2. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը ֆինանսավորել է բարեգործական ճաշարաններ, հղիների և հիվանդների տեղափոխում էլեկտրոմոբիլով, խաղաղ բնակչության համար ռմբապաստարանների կառուցում, եկեղեցիների նորոգում, չտաքացվող բնակարանները վառարաններով ու վառելափայտով ապահովելու և այլ հումանիստական ծավալուն ծրագրեր։
 
3. Շրջափակման 9 ամիսների ընթացքում Ռ. Վարդանյանը փորձել է միջազգային հանրությանը, քաղաքակիրթ աշխարհին հասցնել շրջափակված աշխարհի ձայնը, մարդկությանը ներկայացնել խաղաղ բնակչության, կանանց, երեխաների, տարեցների անմարդկային զրկանքները։ Մեծապես նրա ջանքերով է հնարավոր եղել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցների, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ու գործիչների արձագանքը։
 
Կոնկրետ առաջարկներ
 
Ինչո՞ւ եմ այս վերոնշյալը թվարկում։ Հիմա հերթը մերն է։ Պետք է սկսել միջազգային ասպարեզում Ռ. Վարդանյանի շուրջ նախաձեռնություններ, բոլոր հնարավոր ազդեցիկ միջազգային մրցանակների համար առաջադրումը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակ, Վ. Հավելի մրցանակ, Սախարովի անվան մրցանակ և այլն։
 
Աշխատանքի գրագետ կազմակերպման դեպքում մենք սա կարող ենք անել և լուրջ արդյունքներ ունենալ։ ՀՀ իշխանությունները խանգարելու են, բայց հայկական աշխարհի և մեր բարեկամների ջանքերով մենք սա կարող ենք անել՝ գրագետ աշխատելու դեպքում։ Հայաստանում կա այդ աշխատանքի ռեսուրսը։
 
Ռ. Վարդանյան. ֆիզիկական ա՞նձ, թե՞ գաղափար
 
Շատ կարևոր է Հայաստանում ճիշտ ընկալել խնդիրը։ Ռ. Վարդանյանին չի կարելի ընկալել և ներկայացնել զուտ որպես ֆիզիկական անձ։ Դա վիրավորական է հենց նրա համար և նեղացնում է հարցը։
 
Ռ. Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է։
 
Մարդը իր օրինակով ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ փողի ու հարստության վրա, ու որ դա չէ կյանքում ամենակարևորը։ Որ կարելի է գնալ գիտակցված անձնազոհության՝ բարձր գաղափարների համար, որ կարելի է հավատալ ու մնալ մարդ՝ ամենաանմարդկային պայմաններում։ Որ կա հայրենիք, ժողովուրդ, Ամարաս, արժանապատվություն և այլ գաղափարներ, ու պաշտոնի շնորհիվ թալանած, դիզած փողով չէ կյանքը, կամ ողջ կյանքը դիզած գույքը կորցնելու վախով ապրելը։ Կյանքը նաև Նիկոլի նկարի տակ հոգեպես պպզած ապրելը չէ։ Պետությունը վարի տվածին «մեծարգո» ասելը չէ։
Վարդանյանի գաղափարը պետք է խթան դառնա, որ մենք սկսենք ավելի լավը դառնալ։ Կարո՞ղ ենք մեր նեխած, փողահոտ իրականությունը փոխել։
 
Կարծում եմ՝ շատերը կարող են։ Սա վերաբերում է նաև չկայացող հարթակին, որն անշուշտ կայանալու է»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դիմակավորված անձինք ներխուժել են Կիանու Ռիվզի տունԱդելը կիպ կոստյումով ցուցադրել է կազմվածքը նիհարելուց հետոՈւկրաինան աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ պայմանավորվածություններին Փարաքարում կրակոցներ արձակողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն․ ևս 2-ը որոնվում ենՀեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ասլան ԱվետիսյանԱրարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարին հրավիրել է Երևան Տիկնիզյանը հայտնել է, թե ինչ պայման են իր առջև դրել «Վերդերի» ներկայացուցիչներըՎարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ Բրյուսելում Միրզոյան-Բայրամով հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ ՀՀ-ում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը․  Sputnik Արմենիա Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանըԱդրբեջանը Հադրութում տարբեր պատրվակներով ոչնչացնում է հայկական հետքը Ոգևորում է հարաբերությունները կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի մտադրությունը․ ՄԹ նախարար Ապօրինի արդյունահանվել է ավազակոպճային խառնուրդ. պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր վնաս Միայնակ միլիարդատերը որոշել է այգեպանին որդեգրել և իր կարողությունը նրան կտակելԿարծում եմ՝ այս օրը պետք է մտնի համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ․ ՌուբինյանԱդրբեջանում լրագրողներին բանտարկում են ԱՄՆ-ի հետ համագործակցության համար․ BBCԷրդողանը գնահատել է աշխարհում անվտանգության մակարդակըՀռոմի պապն ընդունել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին «Սևուկ է, կապույտ աչքերով». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռ Բրուտյանի երեխայի մասինՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանն ու արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումներին Տաթևիկ Վիրաբյանն ազատվել է տնային կալանքից Լեոնիդ Ագուտինին շտապ հոսպիտալացրել ենՀունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին Մանվել Բադալյանն ընտրվեց Պետական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգըՄիրզոյանը կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Իջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտել «Ռուսական գրքի տան հիմնադիր Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ կանցկացվի «Հայաստան-Ռուսաստան» ֆորում (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանում ԵՄ դեսպանի հետ Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը Մեզ պատիվ չի բերում, զբոսաշրջիկը գալիս, տեսնում է, մեզ համար սրբություն լինող տարածքների աղբը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծՓասխտականների համաշխարհային ֆորումին ընդառաջ ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում Հայաստանը 2.9 միլլիոն դոլարի դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների հոգեկան առողջությանը և հոգեֆիզիկական վիճակին օժանդակելու համար Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև Ռուբեն Սարգսյանը և Զարուհի Մանուչարյանը ներկայացնում են «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքներըՊուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում Սպասում եմ լսելու նրա ձայնը. Բաքվի կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կնոջ գրառումը Պարոն Քերոբյան, եկեք սեքսիստ մոտեցումներից հեռվանանք, սեռով պայմանավորված բաժանումներ մի արեք Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ. Տաթեւիկ Հայրապետյան Զանգելու պատրվակով վերցրել էր հեռախոսն ու դիմել փախուստի Պուտինն առաջադրվելու մասին կհայտարարի, երբ անհրաժեշտ համարի. Պեսկով Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրություններըՎահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը
Ամենադիտված