Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը Պուտինը հավակնում է «Time» ամսագրի տարվա մարդ կոչմանը Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դի Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում․ այրվել է ավտոմեքենա Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան Կայացել է օպերատիվ խորհրդակցություն՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին լուրը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար Պուտինն անդրադարձել է Ռուսաստանում միգրանտների հետ կապված խնդիրներին Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջում՝ տներից մեկում, հայտնաբերվել է կնոջ դի Լոռիում պարեկները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) 

Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները

Հասարակություն

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։

Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։

Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները և ներկա հավատացյալ ժողովրդին։

Աղոթքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։

Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։

Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։

Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։

Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։

Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։

Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։

Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։

Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանը և ԵՄ-ն կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը Պուտինը հավակնում է «Time» ամսագրի տարվա մարդ կոչմանը Սպանություն՝ Աբովյանում․ հայտնաբերվել է իրանցի տղամարդու դիՀրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետ ծառայող տնակում․ այրվել է ավտոմեքենա Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան Հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ և հեռացրել պացիենտի առջևի ատամներըԿայացել է օպերատիվ խորհրդակցություն՝ Վերին Լարսում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին լուրը մտահոգիչ է»․ Տոյվո Կլաար Պուտինն անդրադարձել է Ռուսաստանում միգրանտների հետ կապված խնդիրներինՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջում՝ տներից մեկում, հայտնաբերվել է կնոջ դիԼոռիում պարեկները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ (տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ․ ԹաթոյանԶբոսաշրջիկը ցատկել է աշխարհի ամենաբարձր «բանջի-ջամփինգից» ու մահացելՔենդալ Ջենները հանրությանը ներկայացել է թափանցիկ զգեստով՝ առանց ներքնազգեստիՈր պաշտոնյաները չեն ենթարկվում «գոտիները ձգելու» մասին Փաշինյանի կոչինԳերմանիան արգելափակում է «Eurofighters» կործանիչների վաճառքը ԹուրքիայինՌԴ–ն կշարունակի մասնակցել համաշխարհային սուր խնդիրների լուծմանը․ ՊուտինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության արդյունքները Ինչպես ամրապնդել իմունային համակարգը ձմռանըԻնչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքումԻնչո՞ւ էին ռուս երկվորյակ եղբայրներին ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանություն. Shamshyan Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործընկերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա․ ՊուտինՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորություններըԳերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)Պուտինը նշել է Գերմանիայի և Ռուսաստանի միջև ընդհատված համագործակցության մասինՈւժերի անհավասարությունը միշտ եղել է ցեղասպանության հավատարիմ առանձնահատկությունը. Միրզոյանի ելույթը Վեհափառը ԵԽ պատգամավորին է ներկայացրել ռազմագերիների, բռնահանված արցախցիների խնդիրները Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15,8 հազարըԱլավերդու ավագանու 14 անդամներ համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել Լիտվայում առաջարկել են զինվորականներին ագելել Հայաստան մեկնել․ ԶԼՄ Աշոտյանի պաշտպանական թիմի անունից հանդիպում՝ Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդի հետ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Ատոմ ՋանջուղազյանԵՄ–ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին. ԵԽ պատգամավոր «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենԱդրբեջանի արտգործնախարարը մեկնել է ՄոսկվաԱրցախից տեղահանվածները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում․ Reuters36 հարց` դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու գործողությունները. ԱԳՆ Թշնամու կրակոցից զոհված Գերասիմ Առաքելյանն ամուսնացած էր, ուներ դուստրԻսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել Ռուսաստան այցելելիս հատուկ զգուշավորություն ցուցաբերելՊատանեկան ԱԱ․ Արգիշտի Հակոբյանը նվաճեց Հայաստանի երրորդ ոսկե մեդալը (տեսանյութ) «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը մերժվեց. ՔՊ-ականները դեմ քվեարկեցին Օքսֆորդի բառարանը հայտնել է 2023 թվականի բառը Մահացել է կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը ՀՀ ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 124,19 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգված, 85 բջջային հեռախոս Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը Բաքվում էՀակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել Փաշինյանը ի՞նչ խեղկատակություն էր անում, եթե բոլոր իշխանությունները Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս Քերոբյանը Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Ամենադիտված