Ուկրաինայում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում կկայանա. Բորել
Բլոգոսֆերա

Այսօր Ուկրաինայում կկայանա ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այսօր ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպում եմ Կիևում, որը պատմության մեջ ԵՄ սահմաններից դուրս բոլոր 27 անդամ երկրների առաջին հանդիպումն է։ Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է», - գրել է Բորելը: